Մատչելիության հղումներ

Իրանը Պակիստանից կպահանջի երեկվա ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչին


Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Պակիստանից պահանջելու է տեղի սուննի խմբավորման առաջնորդին, ով մեղադրվում է իրանական զինված ուժերի էլիտար ստորաբաժանման վրա երեկվա հարձակումը կազմակերպելու մեջ:

Իրանցի պաշտոնյաների պնդմամբ` «Ջունդալլահ» խմբավորման առաջնորդ Աբդոլմալեք Ռիգին թաքնվում է Պակիստանում:

Իրանի հարավարեւելյան Սիստան-Բալուջիստան նահանգում կիրակի օրը մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել, այդ թվում` Հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարներ:

Կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարին այսօր եւս հայտարարել է, թե հարձակմանը առնչություն ունեն Պակիստանի, Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հետախուզությունները, եւ վստահեցրել է, թե «նրանց պատժելու համար պետք է պատասխան միջոցներ ձեռնարկվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG