Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է չորս հոգու, ովքեր կասկածվում են Բուրսայում երեկ կայացած Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտում պլաներ (անշարժիչ սավառնակ) իջեցնելու փորձի մեջ:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` գաղափարի հեղինակները մտադիր էին վայրէջք կատարելուն պես ծածանել Ադրբեջանի դրոշը, ինչը, ընդգծել է Բուրսայի նահանգապետ Շահաբեթին Հարփութը, «լուրջ միջադեպ կլիներ»:
«Հետաքննությամբ պարզվել է, որ կասկածյալներից մեկը պլաներային դասընթացների է մասնակցել եւ նախապատրաստական աշխատանքներ է կատարել», - «Անատոլիա» լրատվական գործակալությանը փոխանցել է նահանգապետը:
Երեկվա ֆուտբոլային հանդիպման ժամանակ Բուրսայի քաղաքային իշխանությունները արգելել էին մարզադաշտ տանել ադրբեջանական դրոշներ: