Մատչելիության հղումներ

«Ես մարդ եմ» կինոփառատոնը Երեւանում


«Ես մարդ եմ» հարավկովկասյանը կինոփառատոնը Հայաստանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ։

Փառատոնի կազմակերպիչների հիմնական նպատակն է տարածել հակամարտությունների խաղաղ լուծման գաղափարը Հարավային Կովկասի բնակչության շրջանում, ընդլայնել հաշտեցման եւ խաղաղության, մարդու իրավունքների եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման հիմնախնդիրների շրջանակը։

Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվելու են Երեւանի պետական համալսարանում։ Դիտումից հետո կազմակերպվելու են քննարկումներ, որոնց մասնակցելու են նաեւ հոգեբաններ ու սոցիոլոգներ։

«Փառատոն անիվների վրա». այսպիսին է «Ես մարդ եմ» կինոփառատոնը, որի վերջին կանգառը Երեւանն է։ Մինչ այդ փառատոնի 12 ֆիլմերը շրջել են Նոյեմբերյանում, Վանաձորում, Կապանում, Եղեգնաձորում ու ցուցադրվել են նաեւ Ղարաբաղում։

«Բոլոր ֆիմերը մենք շատ ուշադիր ընտրում ենք, եւ, պետք է ասեմ, որ այստեղ ոչ մի պատահական ֆիլմ չի հայտնվում։ Բոլորը մշակված եւ նախապես մի քանի անգամ քննարկված վավերագրական ֆիլմեր են։ Սակայն այս կինոփառատոնում ոչ միայն կարեւոր է ֆիլմը դիտելու հատվածը, այլ կարծում եմ ավելի կարեւոր է ֆիլմին հաջորդող քննարկումը, որտեղ մարդիկ կարողանում են ինքնարտահայտվել», - ասում է փառատոնի կազմակերպիչներից Հելենա Զայցովան;

Երեւանյան ցուցադրություններում ընդգրված է 6 ֆիլմ։ Կինոփառատոնը կբացի «Ընձուղտը անձրեւի տակ» անիմացիոն ֆիլմը։ Փառատոնը կտեւի 3 օր՝ հոկտեմբերի 9-11։
XS
SM
MD
LG