Ռուսաստանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները Չեչնիայի բնակիչներից ստացված հայցերով, պնդում է իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության նոր զեկույցը։
Հետազոտության համաձայն, մասնավորապես, Ռուսաստանի իշխանությունները չեն կատարել ստրասբուրգյան դատարանի վճիռները շուրջ երեսուն գործերով։
«Որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել անգամ այն դեպքում, երբ Եվրոպական դատարանը վճռում հստակ նշել է մեղավորների անունները», - փաստում է զեկույցը։
«Յուրաքանչյուր անպատիժ մնացած հանցագործություն հրահրում է նորերը եւ ցույց է տալիս, որ մյուս դեպքերում էլ կարող են անպատասխան մնալ մարդու իրավունքների կոպիտ խախտումները», - հայտարարել է զեկույցի համահեղինակ Ջեյն Բյուկենենը։
Նախորդ տարիների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ավելի քան 115 որոշում է կայացրել Չեչնիայի բնակիչներից ստացված հայցերով։ Վճիռներում Ռուսաստանի իշխանությունները մեղավոր են ճանաչվել բռնությունների, կտտանքների, մարդկանց անհետացման եւ ապօրինի պատիժներ իրագործելու համար։