«Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցած գործընթացները նման են Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցողներին: Դա պատահական չէ: Մեր տնտեսական համակարգերը փոխպայմանավորված ու ինտեգրված են», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով այսօր Յարոսլավլում կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում:
«Հայաստանի Հանրապետությունում ռուսական կապիտալով 1000-ից ավելի ընկերություն է աշխատում: Էներգետիկ համակարգերն ու տրանսպորտային հաղորդակցությունն ինտեգրված են ռուսաստանյան տնտեսության հետ», - նշել է վարչապետը, ով նաեւ միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը ասել է, որ առաջին կիսամյակում ճգնաժամը բավական ուժեղ է հարվածել տնտեսությանը, սակայն այսօր, զգուշավոր լավատեսությամբ, կարելի է նկատել տնտեսության աճի միտումներ: Դա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդյունքներ է տալիս:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կառավարությանը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին` աջակցության համար, որն ուղղվել է հակաճգնաժամային միջոցառումներին:
Մինչ նիստի սկիզբը տեղի էր ունեցել Տիգրան Սարգսյանի առանձնազրույցը Տնտեսական համագործակցության հարցերով հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի մյուս համանախագահի` Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի հետ:
Նիստի արդյունքներով հանձնաժողովի համանախագահները ստորագրել են արձանագրություն, որից հետո կայացել է նրանց ասուլիսը:
Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: