Մատչելիության հղումներ

Թուրքիայում առաջին անգամ քրդերեն ներկայացում է բեմադրվում


Թուրքիայի պետական թատրոնում առաջին անգամ ներկայացում է բեմադրվում քրդերենով, որը նախկինում երկրում արգելված էր:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Կենդանի մահ» կոչվող պիեսը ներկայացվելու է հոկտեմբերի 1-ին Դիարբեքիրում` երկրի հիմնականում քրդաբնակ հարավարեւելյան շրջանի ամենամեծ քաղաքում:

Քրդերենը Թուրքիայում արգելված էր մինչեւ 1991 թվականը եւ մինչ օրս էլ արգելված է հասարակական կյանքի որոշ ոլորտներում:

Եվրամիությունը, որին ձգտում է անդամակցել Թուրքիան, ճնշում է գործադրում այդ երկրի վրա` պահանջելով բարելավել փոքրամասնությունների իրավունքների հետ կապված իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG