Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անընդունելի որակեց նախաստորագրված երկու արձանագրությունները՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։
Հայաստանում եւ Թուրքիայում «ներքին քաղաքական խորհրդակցություններ» անցկացնելու վերաբերյալ երեկ ուշ երեկոյան հրապարակված հայտարարության կապակցությամբ Դաշնակցությունն այսօր հրավիրել է Գերագույն մարմնի եւ Բյուրոյի համատեղ նիստ։
«Քողարկված պայմանները՝ Թուրքիո կողմից արծարծված մինչեւ հիմա, առկա են փաստաթղթում», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարգարյանը: - «Ցավում եմ, որ մեր նախագահը գնում է մի փաստաթղթի ստորագրման, որի իրավունքը չունի: Ոչ մի իշխանություն իրավունք չունի Ցեղասպանության հարցը սակարկության նյութ դարձնի, սերունդների հաշվին հայտարարություններ անի»:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությամբ նախատեսվում է պատմական հարցերով ենթահանձնաժողովի գործունեություն՝ հայ, թուրք եւ շվեյցարացի փորձագետների մասնակցությամբ: Այս կապակցությամբ Մարգարյանը ասաց. - «Կարելի է դա տարբեր ձեւով մեկնաբանել, բայց ես շատ լավ եմ հիշում Օբամայի մեկ հայտարարությունը հենց Թուրքիո մեջ ապրիլին. ասում էր, որ՝ իմ կարծիքը չի փոխվել Ցեղասպանության հարցում, եւ ես շատ ուրախ եմ, որ երկու երկրները հիմա դիվանագիտական հարաբերություններ են ձեռնարկում, որտեղ նաեւ կքննարկվի այս հարցը: Այն ժամանակ մեզ համար շատ շփոթ էր դա, այսօր պարզ է, որ խոսքը ինչի մասին է»:
Դաշնակցությունը պնդում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: «Եթե պայմաններ պետք է դնեինք՝ մենք էինք պայման դնողը՝ Ցեղասպանության հարցի ճանաչումը Թուրքիո կողմից», - մանրամասնեց Հրանտ Մարգարյանը: - «Եթե այդ հարցը մենք չենք արծարծում՝ ամենամեծ զիջումն ենք կատարում»:
Հարցին, թե ինչով է բացատրում երեկվա հայտարարությունը այն դեպքում, երբ օրերս Սերժ Սարգսյանը BBC-ին տված հարցազրույցում հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ հայտարարել էր, թե չի տեսել թուրքական կողմից պայմանավորվածությունների կատարման մեծ ցանկություն կամ ձգտում, Մարգարյանը պատասխանեց. - «Երբ տեսան տրամադրություն, որ Հայաստանը կարող է հետ քաշվել այս գործընթացից, նորից մի խայծ իջեցրեցին՝ ավելի խորացնելու Հայաստանի մուտքը այս գործընթացի մեջ, որից միայն շահողը Թուրքիան է, ոչ թե Հայաստանը»:
Նրա համոզմամբ, Հայաստանը «ավելի խորքային առումով ներքաշվում է մեծ խաղի մեջ». - «Եվ ոչ մի երաշխիք էլ չկա, որ երկու ամիս հետո այդ ստորագրված պայմանագիրը կհաստատի Թուրքիո խորհրդարանը»:
«Այդ պետությունից ակնկալել, որ Ադրբեջանի շահերը ստորադասի Հայաստանի հետ հարաբերություններին, կարծում եմ, մի քիչ միամտություն է», - շարունակեց Հրանտ Մարգարյանը: - «Կամ էլ՝ կա տակից մեկ այլ պայմանավորվածություն. որ այդ երկու ամիսների ընթացքում կամ վեց ամսվա ընթացքում պետք է նաեւ լուծում ստանա Ղարաբաղի հարցը՝ չակերտավոր լուծում: Այսինքն՝ Թուրքիո երեք նախապայմաններն էլ ընդունված են. երկուսը՝ քողարկված տեքստի մեջ, մեկը՝ տեքստից դուրս պայմանավորվածություն»:
Նա տարակուսանք հայտնեց արձանագրության այն ձեւակերպման կապակցությամբ, թե՝ վերահաստատվում է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը. - «Անհրաժեշտ չէր այդ հարաբերությունները ստեղծելու համար մենք պարտավորվեինք Թուրքիո սահմանները ճանաչել: Որովհետեւ ՄԱԿ-ի հայտարարագիրը ստորագրելով՝ մենք արդեն ճանաչել ենք բոլոր երկրների սահմանները, հողային ամբողջականությունը: Եվ շատ երկրներ կան, որոնք դիվանագիտական հարաբերություններ են ստեղծել՝ առանց ավելորդ անգամ միմյանց հողային ամբողջականությունը, սահմանները ճանաչելու: Այդ հավելյալ գինը ինչի՞ համար ենք վճարել, ի՞նչ ստանալու համար ենք վճարել… Պարզ չէ»:
Նրա փոխանցմամբ՝ Դաշնակցությունը մշակել է առաջիկա անելիքը. - «Վիրավորական է, մեր շահերին դեմ երեւույթ է, եւ մենք առաջիկա երկու ամսվա ընթացքում ամեն ինչ անելու ենք հասարակությանը տեղյակ պահելու պայմանագրի բուն էությունից, քողարկված հարցերից»: