Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ես չեմ տեսնում պայմանավորվածությունների կատարման ձգտում Թուրքիայի կողմից»


«Մենք ունենք պայմանա վորվածություններ, եւ ես կարծում եմ, որ նորմալ եւ ճիշտ ճանապարհը այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանա - վորվածությունները: Ցավոք, ես մինչ օրս չեմ տեսել մեծ ցանկություն կամ ձգտում այդ պայմանավորվածությունների կատարման», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` BBC-ին տված հարցազրույցում պատասխանելով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցին:

Նա վերահաստատել է ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան պատասխան հանդիպումը դիտելու համար Թուրքիա մեկնելու վերաբերյալ վերջերս իր արած հայտարարությունը. - «Ես երկու անգամ հայտարարել եմ այդ մասին, եւ հայտարարել եմ հետեւյալը. ես կգնամ Թուրքիա այդ խաղին, եթե մեր սահմանը արդեն բաց լինի, կամ էլ մենք գտնվենք դրա շեմին: Այսինքն, եթե թուրքերը կատարեն մեր պայմանավորվածությունները` դա կլինի մի բան, իսկ եթե չկատարեն` մեկ այլ բան»:

«Մեր ցանկությունը նույնն է` հաստատել հարաբերություններ առանց նախապայմանների», - վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

BBC-ի հարցին` «Պատրա՞ստ եք արդյոք զիջումների գնալ 1915 թվականի իրադարձությունների հարցում, եւ կանվանի՞ արդյոք Թուրքիան այդ իրադարձությունները ցեղասպանություն», Հայաստանի նախագահը արձագանքել է. - «Իհարկե, դա շատ կարեւոր է, կարեւոր է մեր ժողովրդի, կարեւոր է Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի համար. կարեւոր է, որ պատմական արդարությունը վերականգնվի, կարեւոր է, որ մեր ժողովուրդները կարողանան հաստատել նորմալ հարաբերություններ եւ, վերջապես, կարեւոր է, որ դա ապագայում չկրկնվի: Սակայն մենք չենք դիտում ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG