«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը հուլիսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 21-ը գրեթե ամեն օր հյուրընկալելու է տարբեր ոճի երաժշտության սիրահարներին», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, փառատոնի նախաձեռնող Արամ Ղարաբեկյանը։
«Բացօթյա դահլիճներն այլ մայրաքաղաքներում քաղաքից դուրս են կառուցվում: Այս առումով մենք ունենք բացառիկ հնարավորություն մայրաքաղաքի հենց սրտում` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դալիճում ունկնդրելու մեր նախընտրած ժանրի երաժշտությունը», - հավելեց Ղարաբեկյանը։
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերջին մեկ ամսվա ընթացքում բարեկարգվել է, իսկ փառատոնի կազմակերպիչների ջանքերով Գերմանիայից բերված նոր սարքավորումները հնարավարություն կտան ստանալ որակյալ հնչողություն։
«Բաց երաժշտություն փառատոն-2009»-ի ծրագիրը ժանրերի բազմազանություն է խոստանում` դասական, ազգագրական, ջազ եւ այլն։ Փառատոնում կմասնակցեն մոտ 200 երաժիշտներ Հայաստանից ու արտասահմանից:
Փառատոնոնի լոգոյի հեղինակը` դիզայներ Արման Դավթյանն է, ով հայտնի է Նուռ կեղծանունով։ Լոգոյի տեսքով պատրաստված բրոնզե արձանիկներ ստանալու են փառատոնի բոլոր մասնակիցները։ Իսկ իր մտահաղացումով ստեղծած լոգոն Նուռն անվանել է «Արտիստ»։