Մատչելիության հղումներ

Ռուս բարձաստիճան դիվանագետի կարծիքով մոսկովյան հանդիպմանը «որոշակի առաջընթաց» է արձանագրվել


ՙՄոսկվայում կայացած վերջին հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահերը որոշակի առաջընթաց են արձանագրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներից մի քանիսի շուրջ՚, - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ռուս բարձաստիճան դիվանագետը հավելել է, թե քննարկվող հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մերձեցել են եւ քննարկման են դրվել նաեւ նոր թեմաներ:

Ներստերենկոն հաղորդել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները աշնանը կշարունակեն նախապատրաստական աշխատանքները, որից հետո կարելի է ակնկալել եւս մեկ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG