Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը շաբաթասկզբին հայտարարել էր, որ չի ցանկանում մասնակցել խմբի աշխատանքներին: Իսկ այսօր արդեն Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց, որ երկրի նախագահին արդեն պաշտոնական գրություն է ուղարկել այն մասին, որ խմբում ստեղծված իրավիճակի պատճառով հրաժարվում է շարունակել աշխատանքը:
Փաստահավաք խմբի եւ նրա ղեկավարի ճակատագիրը առայժմ մշուշոտ է, հստակ չէ նաեւ թե ինչու խմբի նիստերին չեն ներկայանում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված երկու անդամները: Նախագահի կարգադրությամբ՝ փաստահավաք խմբի աշխատանքը կազմակերպվում է ամենօրյա նիստերի միջոցով, իսկ նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում են խմբի 3 անդամ:
Սեդա Սաֆարյանի կարծիքով, դժվար է ստեղծված իրավիճակին լիարժեք գնահատական տալ. - «Ինձ համար այս մթնոլորտը ոչ այնքան սարսափելի է, ինչքան ներկայացվել է շրջապատում: Ես ինձ լավ չեմ զգում, որ ներկայացվածի ստվերը մի քիչ էլ ինձ վրա է ընկնում: Ինձ հարցնում են՝ ինչ վիճակ եք ստեղծել, որ Վահե Ստեփանյանը ի վիճակի չի եղել դիմանալու ձեզ: Դիմանալու խնդիր չկա: Կա ընդամենը փաստերի հետ համակերպվելու խնդիր»:
Հարցին, թե, իր կարծիքով, ինչու նիստերին չեն ներկայանում նախագահի կողմից նշանակված երկու անդամները, Սաֆարյանը արձագանքեց. - «Մյուս երկու անդամները պատճառաբանում են, թե մինչեւ չհստակեցվի Վահե Ստեփանյանի իրավական վիճակը, մենք չենք կարող նիստեր հրավիրել, բայց այդպիսի արգելք [նախագահի] կարգադրությամբ չկա. երեք հոգու մասնակցությունը արդեն իսկ ապահովում է նիստի անցկացման օրինականությունը... Ես կարծում եմ, որ սա ոչ մեկն էլ պատահական չէ, որովհետեւ մենք դեռ մայիսի 4-ից ենք ասում, որ ո’չ մեր գործունեության կասեցումն էր պատահական, ո’չ էլ Վահե Ստեփանյանի դրսեւորած վարքագիծը»: