Մատչելիության հղումներ

Օդեսայում ռուսական հրթիռակոծության հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել


Օդեսան ռուսական հարվածից (նոյեմբերի 17-ի) հետո, Ուկրաինա
Օդեսան ռուսական հարվածից (նոյեմբերի 17-ի) հետո, Ուկրաինա

Օդեսայում այսօր կեսօրին ռուսական հրթիռակոծության հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Սա պատերազմի մեկնարկից ի վեր քաղաքի վրա ամենամահաբեր հարձակումն է։

Հաղորդվում է ավերածությունների մասին, մասնավորապես վնասվել են բնակելի, վարչական, համալսարանական շենքեր։ Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ Օդեսայի վրա հարձակումն իրականացվել է բալիստիկ հրթիռով։

Ռուսական կողմը մինչ այս պահը չի մեկնաբանել հարվածները։

XS
SM
MD
LG