Մատչելիության հղումներ

Ռոգոզին․ «Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին»


Դմիտրի Ռոգոզին, արխիվ
Դմիտրի Ռոգոզին, արխիվ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր Բաքվում հայտարարել է, թե շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին:

«ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ փոխվարչապետը հավելել է․ «ամեն ինչ՝ համաձայն պայմանագրերի, երկու երկրներն էլ մեր ռազմավարական դաշնակիցներն են»: Այսօր Երևանից Բաքու է մեկնել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքու էր մեկնել նաև մարտի 3-ին, Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի պատվիրակության ուղեկցությամբ՝ քննարկելու Ադրբեջանին զենքի մատակարարումների և վճարումների հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG