Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, երկրի օրենսդրության պահանջով, հրաժարական է ներկայացրել կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո։
BBC-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է հրաժարականը, միևնույն ժամանակ խնդրելով Դավութօղլուին շարունակել պաշտոնավարումը մինչև նոր կառավարության ձևավորումը։
Նախատեսվում է, որ Էրդողանը Դավութօղլուին կհանձնարարի կոալիցիոն կառավարություն ձևավորելու դժվարին գործը։