Ադրբեջանի Նարդարան ավանում այսօր անցկացվել է բողոքի ակցիա ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման:
Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, իմամ Հուսեյնի անվան հրապարակում կայացած ակցիայի մասնակիցները այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի և Հայաստանի դրոշները:
Ըստ նույն աղբյուրի՝ ցուցարարների թիվը հասել է մի քանի հարյուրի: Նրանք դատապարտել են «խաչակրաց արշավանքը իսլամի դեմ», հակաարևմտյան կարգախոսներ են վանկարկել: