Ստամբուլում կին մահապարտ ահաբեկիչը հարձակվել է քաղաքի պատմական Սուլթանահմեդ թաղամասի ոստիկանության շենքի վրա, մեկ ոստիկան մահացել է, մյուսը` վիրավորվել։
Իրավապահները հաղորդում են, որ կինն ինքն իրեն պայթեցրել է ոստիկանության անցակետում՝ շենքից դուրս, երբ նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները։