Մոսկվայի վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Հրաչյա Հարությունյանի բողոքը:
Տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի համար իրեն 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատավճիռը բողոքարկելով, Հրաչյա Հարությունյանը պահանջել էր արդարացում երկրորդ մեղադրանքով:
Նա ընդունել է ծանր հետևանքներ առաջացրած ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման մեղադրանքը, սակայն պնդում է, որ փաստաթուղթ կեղծելու մեղադրանքն անհիմն է:
Անցած տարվա հուլիսին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով, որի համար մեղադրվում է Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած Հարությունյանը, զոհվել է 18, վիրավորվել՝ ավելի քան չորս տասնյակ մարդ։
Առավել մանրամասն՝ քիչ անց: