Երուսաղեմում կացիններով, դանակներով և ատրճանակներով զինված չորս հոգի վաղ առավոտյան ներխուժել են սինագոգ և սպանել չորս, վիրավորել ութ քաղաքացու, փոխանցում է ռուսական gazeta.ru կայքը՝ նշելով, որ վիրավորների թվում երկու երեխա կա։
Զինյալների հետագա գործողությունների կասեցմանն ուղղված աշխատանքներին հաջորդել է ոստիկաններ - զինյալներ փոխհրաձգությունը, որի հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է, իսկ չորս զինյալները՝ սպանվել։ Նախնական տվյալներով՝ հարձակվողները պաղեստինցիներ են։
Զինյալները սինագոգ են ներխուժել առավոտյան ժամը 7-ին՝ աղոթքի ժամին։
«Մենք կարծում ենք, որ այս հարձակումը ահաբեկչական գործողություն է»,- ասել է ոստիկանության մամուլի խոսնակը։