Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադային է ներկայացրել Եվրամիության հետ երկրի ասոցացման համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը: Այդ մասին այսօր հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Հիշեցնենք՝ Եվրամիությունը և Ուկրաինան ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը այս տարվա մարտի 21-ին՝ հետաձգելով տնտեսական մասի ստորագրումը մինչև Ուկրաինայի նոր նախագահի ընտրությունը: Նախագահ ընտրվելուց հետո Պետրո Պորոշենկոն հունիսի 27-ին ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը ամբողջ ծավալով:
Սեպտեմբերի 12-ին Բրյուսելում կայացել է եռակողմ նախարարական հանդիպում Ուկրաինա-Եվրամիություն-Ռուսաստան ձևաչափով, որի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում ասված է, որ երեք կողմերը համաձայնել են հետաձգել Ուկրաինա-ԵՄ ազատ առևտրի գոտու ժամանակավոր կիրառումը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդում է ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը: