Մատչելիության հղումներ

Pussy Riot խմբի անդամները դիմել են Եվրադատարան


Նադեժդա Տոլոկոննիկովա (ձախից) և Մարիա Ալյոխինա, Բրյուսել, ապրիլ, 2014թ․
Նադեժդա Տոլոկոննիկովա (ձախից) և Մարիա Ալյոխինա, Բրյուսել, ապրիլ, 2014թ․

«Վեդոմոստի» պարբերականի փոխանցմամբ՝ Pussy Riot փանք ռոք խմբի երկու նախկին անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան ու Մարիա Ալյոխինան դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Կրեմլից պահանջելով 120-հազարական եվրո փոխհատուցում, գումարած 10 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։

Ռոք խմբի նախկին անդամները պնդում են, թե Կրեմլը ոտնահարել է իրենց ազատ արտահայտվելու, անձեռնմխելիության և արդար դատավարության իրավունքները։

2012 թվականին Տոլոկոննիկովան ու Ալյոխինան դատապարտվել էին երկու տարվա ազատազրկման՝ խուլիգանության մեղադրանքով։ Խմբի անդամները Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում փանք աղոթք էին կատարել, որով Աստվածածնին խնդրել էին վռնդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG