Մատչելիության հղումներ

Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով երկու մարդ է ձերբակալվել


Ռուսաստան- Փրկարարները դուրս են բերում Մոսկվայի մետրոպոլիտենում վթարի հետևանքով տուժածներին, 15-ը հուլիսի, 2014թ.։
Ռուսաստան- Փրկարարները դուրս են բերում Մոսկվայի մետրոպոլիտենում վթարի հետևանքով տուժածներին, 15-ը հուլիսի, 2014թ.։

Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով ձերբակալվել են մետրոպոլիտենի ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Բաշկատովն ու նրա օգնական Յուրի Գորդովը։

Ռուսաստանի Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ վերջիններս կասկածվում են երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեջ։

Նրանք արդեն հարցաքննվել են։ Մոտակա մի քանի ժամվա ընթացքում քննչական ծառայությունը նախատեսում է մեղադրանք առաջադրել ու համապատասխան քայլեր ձեռնարկել։

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մետրոպոլիտենի այս երկու աշխատակիցների անմիջական պատասխանատվության տակ է գտնվել «Հաղթանակի այգի» - «Սլավյանսկի բուլվար» երկաթգծերի սլաքային համակարգի տեղադրումն ու դրանց հետագա աշխատանքին հետևելը։

Նախաքննությամբ պարզվել է, որ մայիսի վերջին իրականացված աշխատանքները թերի են կատարվել. սլաքային համակարգերն ամրացվել են սովորական երեք միլիմետրանոց հաղորդալարով, որի խափանման հետևանքով էլ գնացքը դուրս է եկել գծերից։

Երեկ դեպքի առիթով երթևեկության անվտանգության կանոնները խախտելու հատկանիշով քրեական գործ էր հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում տեխնիկական, քիմիական և այլ փորձաքննություններ են նշանակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG