Մատչելիության հղումներ

Լավրով․ «Առաջընթացը Ղարաբաղի հարցում կախված է նախ և առաջ կողմերից»


Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 21-ը հունվարի, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 21-ը հունվարի, 2014թ․
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում հուսադրում է, սակայն գլխավորը կախված է հակամարտության կողմերից: Այդ մասին այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը, ինչպես և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, ջանում է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով նման երկխոսությանը, կան համանախագահների որոշակի մշակումներ, դրանք կողմերը չեն մերժում, սակայն պահանջվում են հավելյալ ջանքեր համաձայնության հասնելու համար: Մենք պատրաստ ենք նպաստել, բայց նրանց փոխարեն մենք այդ աշխատանքը չենք անի», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ առաջընթացը բանակցություններում կախված է նախ և առաջ հակամարտության կողմերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG