Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը այս շաբաթ կայցելի Հայաստան: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաևը:
Այցի նպատակը, ըստ Աբդուլաևի, մասնակցությունն է սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստին:
Նիստին մասնակցելու է նաև Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը:
Անցած շաբաթավերջին Մահմուդ Մամեդգուլիևը ասել էր, որ երևանյան նիստին Ադրբեջանի մասնակցությունը հնարավոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա Արևելյան գործընկերության շրջանակներում վերջին հանդիպումն է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից առաջ: