Ադրբեջանը 2012 թվականին Ռուսաստանից գնված զենքի քանակով համարվում է 5-րդ երկիրը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հեղինակավոր «Ռազմաարտադրական կուրիերում» հրապարակված հաշվետվությունը։
Նշվում է, որ 2012 թվականին Ռուսաստանը ըստ պատվերի ապահովել է Ադրբեջանին 1 միլիարդ 444 միլիոն դոլար արժողության ուղղաթիռային տեխնիկայով։ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել 18 մեծ տրամաչափի հրետանայաին համակարգ, 200 զենիթաինքնաթիռային համակարգ, 1000 հրթիռ։
Վերջերս էլ Ռուսաստանը Ադրբեջանին էր վաճառել մեկ միլիարդ դոլար արժողության հարձակողական սպառազինություն։ Այս գործարքը Հայաստանում աղմուկ էր բարձրացրել։
Նշվում է, որ առաջին եռյակում հայտնվել է Հնդկաստանը, Ալժիրը և Վիետնամը։ Ռուսաստանից զենք քնելու քանակով չորրորդ տեղում է Չինաստանը, հինգերորդ տեղում՝ Ադրբեջանը, որին հաջորդում է Վենեսուելան։