Մատչելիության հղումներ

Մանդելայի վիճակը ծայրահեղ ծանր է


Նելսոն Մանդելա, արխիվ
Նելսոն Մանդելա, արխիվ
Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի վիճակը երեկ վատթարացել է, բժիշկները այն գնահատում են որպես ծայրահեղ ծանր: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է երկրի կառավարությունը:

94-ամյա նախկին նախագահը մայրաքաղաք Պրետորիայի հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 8-ին` թոքի ախտահարմամբ: Վերջին կես տարվա ընթացքում նա չորրորդ անգամ է հոսպիտալացվել:

Կառավարությունը հայտարարել է, որ հիվանդանոցում Մանդելային այցելել են Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման եւ իշխող Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցության ղեկավարի տեղակալ Սիրիլ Ռամաֆոսան:

Ըստ նույն աղբյուրի, բժիշկները անում են հնարավորը նախկին նախագահի ապաքինման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG