Մատչելիության հղումներ

Վրաստանը կմասնակցի Սոչիի Օլիմպիադային


Սոչիում կառուցվող Օլիմպիական ավանը
Սոչիում կառուցվող Օլիմպիական ավանը
Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսօր արտահերթ նիստում միաձայն որոշում է ընդունել 2014 թվականին ռուսաստանյան Սոչի քաղաքում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցության մասին, պաշտոնական հայտը կներկայացվի մինչեւ մայիսի 7-ը:

Հաղորդելով այս մասին` «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը նշում է, որ տվյալ որոշմամբ Ազգային օլիմպիական կոմիտեն սոսկ ձեւականորեն հաստատել է այն, ինչ շատ ավելի վաղ որոշել էին երկրի իշխանությունները` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, իսկ օրեր առաջ էլ այդ մասին միանշանակ հայտարարել էր արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ավելի վաղ խոսել էր Սոչիի Օլիմպիադան բոյկոտելու հնարավորության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG