Մատչելիության հղումներ

Ուսումնական զորամասում զինվոր է մահացել


Ուսումնական զորամասում զինվոր է մահացել
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00

Ուսումնական զորամասում զինվոր է մահացել

Պաշտպանության նախարարությունն առայժմ դեպքի հետ կապված մանրամասներ չի հաղորդում։

Այսօր ժամը 6:35-ի սահմաններում Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի 1 ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Ինքնասպանությու՞ն, թե՞ սպանություն։ Պաշտպանության նախարարությունը առայժմ դեպքի հետ կապված մանրամասներ չի հաղորդում։ Նախարարության հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ կատարվում է նախնական քննություն։

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանը Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ էր, ամուսնացած չէր։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց Նիզամիի գյուղապետ Հարութին Կարապետյանը, Հայկազը ուսումնական զորամաս էր ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ավարտելուց հետո։ Գյուղ վերջին անգամ այցելել էր մի քանի օր առաջ։

Կարապետյանի խոսքով, գոնե իր հետ ունեցած զրույցներում Հայկազը ծառայությունից երբեք չի բողոքել․ - «Նեղվել, նեղել, ինչ-որ խնդիրներ, խոչընդոտներ՝ չէ: Ինքը շատ գոհ էր»:

Գյուղապետին դեպքի մասին վաղ առավոտյան տեղեկացրել են նախարարությունից։ Զինկոմիսարիատի աշխատակիցը, ըստ Կարապետյանի, պաշտոնական հաղորդագրությունից բացի այլ մանրամասներ չի հայտնել։ Մահվան մասին լուրը ցնցել է ողջ գյուղը, դեպքի առթիվ որևէ վարկած՝ այդ թվում ինքնասպանությունը, չի շրջանառվում․ - «Գյուղում ով էլ լսել է, լրիվ շոկային վիճակ է: Ինքն իր էությամբ․․․ չի նեղվի: Մենք ոնց ճանաչում ենք Հայկազին, ասեմ՝ դա այն Հայկազը չէ, որը կարող է գնալ այդ քայլին»:

Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, դեպքի առթիվ քննություն է տարվում նաև Քննչական կոմիտեում՝ «պարզելու զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG