Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողներին ասել է, որ Նախիջևանի սահմանային հատվածում՝ Արարատի զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:
Քրեական գործ հարուցելու մասին նախարարությունն առայժմ ոչինչ չի հաղորդում։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության»-ը փոխանցեց ընդամենը, որ «դեպքի վայրում են գտնվում մասնագետներն ու կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»:
Համաձայն նախարարության ավելի վաղ տարածած հաղորդագրության, Նախիջևանի հատվածում զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը։ Պաշտպանության նախարարությունը ցավակցել է զինծառայողի ընտանիքին ծանր կորստի համար և իր զորակցությունը հայտնել Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված 20-ամյա Գրիշայի հարազատներին ու ծառայակիցներին։
Գրիշան Սիսիանի Սառնակունք գյուղից էր։ Նրա մահը սգում է ողջ գյուղը։ Գյուղապետ Մանուչար Մկրտչյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Գրիշան ծնողների միակ որդին էր. - «Սովորական, համեստ ընտանիք, իրենց տնտեսությունն են վարում: Ունեին մեկ տղա, երեք աղջիկ: Աղջիկները ամուսնացած են»:
Գյուղապետի փոխանցմամբ` Գրիշան պետական համալսարանի ուսանող էր, ուսումը կիսատ էր թողել, գնացել բանակ, զորացրվելու էր հաջորդ տարի։ Մկրտչյանը նաև նշեց, որ Պաշտպանության նախարարությունն առայժմ հստակ տեղեկություններ չի հաղորդում մահվան պատճառների մասին։ «Գյուղում ոչ ոք ոչինչ դեռ չգիտի», - ասաց նա: - «Պատճառների մասին որևէ տեղեկատվություն չկա»:
Պաշտպանության նախարարության տվյալներով, այս միջադեպից զատ, մեկ այլ միջադեպ էլ արձանագրվել է երեկ ղարաբաղա-ադրբեջանական հատվածում։ Այս անգամ նախարարությունը միջադեպի մեղավոր է մատնանշում հակառակորդին՝ նշելով, որ հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Նարեկ Պողոսյանը։
Չնայած վերջին շրջանում հաճախակի դարձած սահմանային միջադեպերին, Պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանն «Ազատության» հետ զրույցում կրկին վերահաստատում է, որ Հայաստանի սահմանում իրավիճակը լիովին վերահսկվում է. - «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր ուղղություններում, այդ թվում նաև նախիջևանյան ուղղությամբ, իրավիճակը լիովին վերահսկվում է և իսկապես կատարվում են պլանային աշխատանքներ, որպեսզի մենք էֆեկտիվ պաշտպանվելու հնարավորություններ ունենանք և զարգացնենք պետական սահմանը էֆեկտիվ պաշտպանելու մեր հնարավորությունները»: