Լեռնային Ղարաբաղի կառավարությունը անցյալ տարի ավելի քան 153 հազար դոլար է ծախսել Միացյալ Նահանգներում լոբբիստական աշխատանքների վրա: Այդ է վկայում ամերիկյան Sunlight Foundation-ի հրապարակած զեկույցը:
Ցանկում ընդգրկված է 84 երկիր, ընդ որում՝ առանձին տողով ներկայացված է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ ծախսերը՝ 153 հազար 241 դոլար»: Պատկերացնելու համար, նշենք, որ ամերիկյան ազդեցիկ շրջաններում PR-ի համար գրեթե այդքան են ծախսել Լիբիան, Նոր Զելանդիան:
Ղարաբաղից բացի, առանձին տողով ներկայացված են նաև չճանաչված այլ հանրապետություններ կամ անկախության ձգտող շրջաններ՝ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», որն Ամերիկայում լոբբինգի համար 1 միլիոն 200 հազար դոլար է ծախսել, Տիբեթը, Կատալոնիան, ցանկում նաև կազմակերպություն է ընդգրկված՝ Արաբական երկրների լիգան:
Թուրքիայի կառավարությունը 1 միլիոն 800 հազար դոլար է հատկացրել ամերիկյան PR-ի համար, իսկ Ադրբեջանը և Վրաստանը առաջին տասը երկրների թվում են՝ բաժանում են 9-րդ և 10-րդ տեղերը, երկու երկրները 2013-ին նույն չափի գումար են ծախսել Միացյալ Նահանգներում ազդեցիկ շրջանակների հետ կապերի համար՝ 2 միլիոն 300 հազարական դոլար:
Հրապարակված զեկույցում առաջին տեղում Արաբական Միացյալ Էմիրությունն է՝ ավելի քան 14 միլիոն դոլար ծախսով, հետո՝ Գերմանիան, Կանադան, Սաուդյան Արաբիան, Մեքսիկան:
The Washington Post-ը, անդրադառնալով Sunlight Foundation-ի զեկույցին, նշում է, որ ի տարբերություն տեղական լոբբիստական աշխատանքների՝ օտարերկրյա լոբբիզմը առանձնահատկություններ ունի՝ պետք է հստակ պարզաբանվի, թե ում միջոցով, ում հետ է կոնտակտ հաստատվում և ինչ նպատակով: Նման հաշվետվությունը կարգավորող օրենքը ընդունվել է դեռ 1938 թվականին՝ կանխելու համար նացիստական Գերմանիայի հնարավոր պրոպագանդան Միացյալ Նահանգներում, որը նրանք կարող էին իրականացնել՝ վճարելով ամերիկյան հանրային կապերի ծառայություններին ու գործակալություններին:
Sunlight Foundation-ը 2013-ի զեկույցը կազմել է՝ ուսումնասիրելով Արդարադատության դեպարտամենտի տարեկան տվյալները, ներկայացված հաշվետվությունները:
Sunlight Foundation-ի ներկայացուցիչ Բիլ Էլիսոնը ասել է, որ PR-ի վրա մեծ գումարներ ծախսող երկրները սովորաբար դիվանագիտական ուժեղ հարաբերություններ չունեն Միացյալ Նահանգների հետ ու երբ դիմում են կապեր ապահովող ընկերություններին, «դա նման է դիվանագիտական աշխատանքի վարձակալության»:
Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք և՛ դիվանագիտական լավ հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների հետ, և՛ գումարներ են ծախսում լոբբիստական աշխատանքի վրա, ապա, ըստ Էլիսոնի պարզաբանման, դա արվում է միջազգային հրատապ խնդիրների, խոշոր, կոնկրետ գործարքների դեպքում:
Կան երկրներ, որոնք քիչ գումար են ծախսում ամերիկյան ազդեցիկ շրջաններում լոբբիստական աշխատանքի վրա, որովհետև հենց Ամերիկայի ներսում դա իրականացնող կազմակերպություններ ունեն: Օրինակ, Իսրայելը ցանկի վերջում է՝ ընդամենը 1,250 դոլար է ծախսել, բայց ԱՄՆ-ի ներսում Իսրայելա-ամերիկյան հանրային կապերի կոմիտեն անցյալ տարի 3 միլիոն է տրամադրել լոբբիստական աշխատանքների համար:
Հայաստանը այս ցանկում ընդհանրապես չկա, զեկույցում Հայաստանը բացակայում է: