Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր իր, ինչպես նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատավարձերը 2.65 անգամ բարձրացնելու մասին։
Ըստ Կրեմլի կայքէջում տեղադրված հաղորդագրության, աշխատավարձերը բարձրացվել են «Ռուսաստանի Դաշնությունում պետական առանձին պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների ապահովման համար»։
Անցած շաբաթավերջին հրապարակվել են Ռուսաստանի նախագահի և վարչապետի 2013 թվականի եկամուտների հայտարարագրերը։ Այդ փաստաթղթերի համաձայն, Պուտինի եկամուտն անցյալ տարում 2012 թվականի համեմատությամբ որոշ չափով նվազել և կազմել 3 միլիոն 672 հազար ռուբլի (շուրջ 100 հազար դոլար)։
News.ru լրատվական կայքի փոխանցմամբ, չնայած ապահարզանին` Պուտինի գույքի հայտարարագրում փոփոխություն չկա։ Նա ունի 77 քառակուսի մետր մակերեսով սեփական բնակարան, 1500 քառակուսի մետր հողամաս, ավտոտնակ և153 քառակուսի մետր մակերեսով ու մեքենայի կայանման տեղով ևս մեկ բնակարան` անժամկետ օգտագործման իրավունքով։
Նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի պարզաբանմամբ՝ Պուտինի եկամուտի անկումը բացատրվում է «այն հանգամանքով, որ նա փոխհատուցում չի ստացել չօգտագործած արձակուրդի դիմաց»։
Վարչապետի եկամուտն անցյալ տարի կազմել է 4 միլիոն 259 հազար ռուբլի։ Դմիտրի Մեդվեդևն ունի 398 քառակուսի մետր մակերեսով բնակարան և 49 տարի ժամկետով վարձակալած 4700 քառակուսի մետր հողամաս։
Մեդվեդևի եկամուտի որոշակի անկումն ունի շատ պարզ բացատրություն` նրա խոսնակ Նատալյա Տիմակովայի պարզաբանմամբ, 2013-ի եկամուտը մեխանիկորեն նվազել է, քանի որ 2012-ին Մեդվեդևը որպես նախագահ ավելի բարձր աշխատավարձ է ստացել։
Անցած շաբաթավերջին հրապարակվել են նաև նախագահի աշխատակազմի և կառավարության անդամների հայտարարագրերը։
Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը 2013-ին մոտ 11 միլիոն ռուբլի է վաստակել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը 34.5 միլիոն է վաստակել, Պուտինի մամլո քարտուղար Պեսկովը` 9 միլիոն։
Աշխատակազմի անդամներից ամենաբարձր եկամուտը` 79 միլիոն ռուբլի, վաստակել է Ղրիմի դաշնային տարածքում նախագահի ներկայացուցիչ Օլեգ Բելավենցովը։ Պետական դումայում նախագահի լիազոր ներկայացուցիչ Գարի Մինխի եկամուտը 2013-ին ավելի քան 50 միլիոն էր։
Նախագահի աշխատակազմի պաշտոնյաների կանանցից ամենամեծ եկամուտն է վաստակել նախագահի վարչության պետ Օլեգ Մորոզովի կինը` 84 միլիոն ռուբլի, ինքը Մորոզովն «ընդամենը» 7 միլիոն է վաստակել։
Պուտինի աշխատակազմի անդամներից արտասահմանում գույքի մասին հայտարարագրում նշում է արել միայն բիզնեսի գծով օմբուդսմեն Բորիս Տիտովը․ նա Իսպանիայում ունի առանձնատուն և հողամաս, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում` բնակարան։
Ըստ հայտարարագրերի, շատ ավելի հարուստ են Ռուսաստանի կառավարության անդամները։ Առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն անցյալ տարի 200 միլիոն է վաստակել, վարչապետ Յուրի Տրուտնևը` 150 միլիոն, կառավարության անդամներից շատերն անշարժ գույք ունեն Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Բուլղարիայում։
Փաստորեն, ըստ հայտարարագրերի, վերը նշված բոլոր պաշտոնյաների թվում ամենացածր եկամուտները 2013-ին նախագահն ու վարչապետն են գրանցել։ Բայց այս տարի Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի նյութական վիճակը մի քիչ կբարելավվի։