Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեքշաբթի օրը հաղորդել է «Քաղաքացի» անվամբ հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին։
Իվանիշվիլիի խոսքերով՝ կառույցի նպատակն է «հսկել կառավարությունը, որը վարձում են քաղաքացիները»։
Նա ասել է, թե իր հրաժարականից հետո «երկրում առողջ գործընթացներ են սկսվել, բայց հանրությունը չպետք է կառավարությանը տա սխալներ գործելու հնարավորություն, պատասխանատվության զգացումով քաղաքացիները պարտավոր են մասնակցել, օրինակ, բյուջեն կազմելու քննարկումներին և որոշել, թե որքան գումար պետք է հատկացվի պաշտպանությանը, որքան` կրթությանը»։
Մեծահարուստ Իվանիշվիլիի մասնակցությամբ անցյալ տարեվերջին ստեղծվել է Ներդրումների աջակցության հիմնադրամը, որի հաշվին արդեն կուտակվել է 6 միլիարդ դոլար, ինչը գրեթե հավասար է Վրաստանի պետական բյուջեին։ Ի դեպ, այդ հաշվին 1 միլիարդը հենց նախկին վարչապետն է փոխանցել։
Իվանիշվիլիի խոսքերով, «նոր հասարակական կազմակերպությունը` «Քաղաքացին», համագործակցելու է զանգվածային լրատվության միջոցների և հասարակական այն կազմակերպությունների հետ, որոնց օրակարգում երկրի վիճակի բարելավումն է»։
Կառավարման ռազմավարության ինստիտուտի ղեկավար Պետրե Մամրաձեն ողջունել է Իվանիշվիլիի քաղաքական ակտիվացումը։
«Նրա հիմնադրած կառավարությունը հաճախ չի կարողանում արդյունավետ որոշումներ կայացնել, ոմանք նոր կաբինետում հասցրել են միայն իրենց համար ապահովել թանկ մեքենաներ և սարքավորումներ, բայց չէ՞ որ 2012 թվականի հոկտեմբերին մարդիկ հենց Իվանիշվիլիի օգտին են քվեարկել», - ասել է Մամրաձեն։
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարցումները վկայում են, որ այսօր Վրաստանում ամենաազդեցիկ քաղաքական գործիչը Բիձինա Իվանիշվիլին է, չնայած այն հանգամանքին, որ նա հայտարարել է քաղաքական ասպարեզը թողնելու մասին։ Նախկին վարչապետը վարկանիշով առաջ է անցել ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից և խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիից։
Իվանիշվիլին երեկ նաև խոսել է արտաքին խնդիրների մասին։
«Վերլուծում եմ վիճակը և համոզվում, որ չկա որևէ ուժ, որը կարող է խոչընդոտել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը, ոչ ոք և ոչինչ չպետք է դա խափանի, Վրաստանը պարտավոր է ամեն բան անել որքան հնարավոր է արագ Եվրամիությանն անդամակցելու համար», - ասել է Իվանիշվիլին։
Նրա փոխանցմամբ՝ Վրաստանի ռազմավարությունը եվրոպական ինտեգրումն է, որին զուգահեռ հարկ է հնարավորինս լավ և կառուցողական կապեր հաստատել բոլոր հարևանների, այդ թվում` Ռուսաստանի հետ։ Նախկին վարչապետն ասել է նաև, որ «նման առիթ է ընձեռում Սոչիի Օլիմպիադան»։