Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2014 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցը, որը ժողովրդավարական ազատությունների տեսակետից գնահատում է 2013 թվականի զարգացումները աշխարհի 195 երկրներում և 14 վիճահարույց տարածքներում:
Պետությունները դասակարգվում են «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ» խմբերում, երկրների կարգավիճակը որոշելու համար Freedom House-ը 1-ից 7 միավորով գնահատում է այդ երկրներում քաղաքական իրավունքներն և քաղաքացիական ազատությունները, ընդ որում 1 միավորն ամենալավ ցուցանիշն է, իսկ 7 միավորը ամենից վատը:
Հարավային Կովկասում իրավիճակը նախորդ տարվա համեմատությամբ շատ չի փոխվել, համենայն դեպս, երկրների կարգավիճակների փոփոխություն տեղի չի ունեցել։ Հայաստանը, Վրաստանը և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» երկրների և տարածքների շարքում են, իսկ Ադրբեջանը իրավապաշտպան կազմակերպության կողմից հերթական անգամ ստացել է «ոչ ազատ» երկրի բնորոշումը, միևնույն ժամանակ այս տարի կազմակերպությունը Ադրբեջանում իրավիճակի վատթարացում է գրանցել:
Քաղաքացիական ազատությունների միավորը Ադրբեջանի համար 5-ից իջեցվել է 6-ի՝ կառավարության կողմից քաղաքացիների սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարումների պատճառով: Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները հալածանքների են ենթարկվել նախագահական ընտրությունների նախաշեմին, որը ոչ ազատ և ոչ էլ արդար է անցել, նշում է Freedom House-ի զեկույցը: Ուշագրավ է, որ զեկույցի հեղինակները առանձին պարբերությամբ մատնանշել են նավթով և գազով հարուստ երկրներում ժողովրդավարության ուժգնացող ճնշումները և միևնույն ժամանակ միջազգային հանրության մեղմ վերաբերմունքը այս երկրների իշխանությունների նկատմամբ:
Զեկույցի հեղինակները նշում են, որ 2013 թվականի իրադարձությունները Եվրասիայում փաստեցին երկակի ստանդարտների գոյությունը, որ միջազգային հարաբերություններում այլ չափանիշներ են գործում նավթով և գազով հարուստ երկրների համար, և այլ` ավելի խիստ չափանիշներ բոլոր մյուս երկրների համար:
Այս տարածաշրջանի երեք երկրները, որ Freedom House-ի զեկույցում հետընթաց են գրանցել` Ադրբեջանը, Ռուսաստանն ու Ղազախստանը, արդեն տասնամյակ է որևէ դրական միտում ժողովրդավարության առումով ցույց չեն տալիս, սակայն նրանք հարուստ են նավթով և գազով և այդ պատճառով զգալի կերպով խուսափել են ժողովրդավարական պետությունների կողմից քննադատության ենթարկվելուց: Ավելին` Ռուսաստանը մյուս ամիս արդեն կհյուրընկալի Սոչիի օլիմպիական խաղերը, Ադրբեջանն ու Ղազախստանը ևս հյուրընկալել են բազմաթիվ մշակութային փառատոններ, միջազգային գիտաժողովներ և դիվանագիտական հավաքներ:
Եվրասիական տարածաշրջանը զեկույցում հատուկ ուշադրության է արժանացել. իրավապաշտպանները նշում են՝ ժողովրդավարական ազատությունների վրա տարեցտարի շարունակվող այս ճնշումները հանգեցրել են մի իրավիճակի, երբ Եվրասիայում քաղաքական ազատությունների ցուցանիշը այժմ ավելի ցածր է, քան մնացած տարածաշրջաններում, այստեղ վիճակն ավելի վատ է, քան անգամ Մերձավոր Արևելքում:
«Լույսի աղոտ շողեր խավար տարում», այսպես են վերնագրել Եվրասիական տարածաշրջանին վերաբերող հատվածը զեկույցի հեղինակները` այս համընդհանուր խավարի մեջ եզակի լուսավոր կետ համարելով Վրաստանը, որտեղ, իհարկե, դեռ պահպանվում են որոշ մտավախություններ ընտրովի արդարադատության վերաբերյալ, սակայն անցկացված ազատ և արդար ընտրությունները դրական տեղաշարժ են:
Ռուսաստանի դեպքում իրավապաշտպանները նկարագրում են ճնշումները հարևանների վրա` վերջիններիս եվրոպական ինտեգացիան խափանելու նպատակով, միգրանտների հալածանքները և սեռական փոքրամասնությունների իրավունքերի ոտնահարումը:
Ընդհանուր առմամբ Freedom House-ը վեջին ութ տարիների ընթացքում անընդմեջ ժողովրդավարության անկում և ավտորիտարիզմի աճ է արձանագրում։ Իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է, որ զեկույցի 41-ամյա պատմության մեջ սա ամենաերկարատև հետընթացն է:
Freedom House-ը նկատում է, որ այս հետընթացը տեղի է ունենում ժողովրդավարական աշխարհի առաջնորդների անվստահության ֆոնին, հատկապես կազմակերպությունը տեսնում է Միացյալ Նահանգների դերակատարության թուլացումը։
«Եթե Ամերիկան նախաձեռնությունն իր ձեռքը չվերցնի, մի օր մենք կարող ենք զղջալ բաց թողնված հնարավորությունների համար՝ ժողովրդավարական հաղթանակները տոնելու փոխարեն», - զգուշացնում է Freedom House-ի տնօրեն Դեյվիդ Կրամերը: