Մատչելիության հղումներ

Հզոր հանրահավաք Քիշնևում


Մոլդովա - Հանրահավաքը Քիշնևում, 3-ը հոկտեմբերի, 2013թ․
Մոլդովա - Հանրահավաքը Քիշնևում, 3-ը հոկտեմբերի, 2013թ․

Հանրահավաքի մոտ 100 հազար մասնակիցները աջակցություն են հայտնել Եվրամիությանը Մոլդովայի ինտեգրվելու ջանքերին:

Կիրակի օրը Քիշնևում հզոր հանրահավաք է անցկացվել, որին մասնակցել է մոտավորապես 100 հազար մարդ:

Ազգային ժողովի դիմաց անցկացված հանրահավաքի մասնակիցները հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով Եվրամիությանը Մոլդովայի ինտեգրվելու ջանքերին, պահանջելով կառավարությունից դիմակայել ներքին և արտաքին ճնշումներին ու շարունակել Եվրոպային մերձենալու կուրսը:

«Մենք խորապես համոզված ենք, որ Մոլդովայի տեղը եվրոպական ժողովուրդների ընտանիքում է, դա մեր երկրի ապագայի միակ ճիշտ ուղին է, միակ շանսը՝ ապահովելու Մոլդովայի բոլոր քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու բարգավաճումը», - նշված է հանրահավաքում ընդունված հռչակագրում:

Երկրի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին ելույթ ունենալով ասել է, որ մոլդովացիները պետք է ավելի շատ աշխատեն եվրոպական չափանիշներին հասնելու համար:

«Եվ մենք կարող ենք կատարել դա՝ մեզ համար և մեր ապագա սերունդների համար», - ասել է երկրի նախագահը՝ հայտարարելով, որ Մոլդովան Եվրոպայի մասն է:

Նույն շեշտադրումներով ելույթներ են ունեցել նաև Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարիան Լուպոն, ով ժամանակին, մինչ ներկայիս նախագահի ընտրությունը, կատարում էր երկրի ղեկավարի պարտականությունները:

Մոլդովայում եվրոպական ինտեգրացմանը դեմ են կոմունիստները:

Դիտորդները նշում են, որ այդքան շատ մարդ Քիշնևի հրապարակում չէր հավաքվել 1991 թվականից, երբ հռչակվեց Մոլդովայի անկախությունը:

Հիշեցնենք, որ այս ամսվա վերջին՝ նոյեմբերի 28-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվելու է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:

Չնայած Մոլդովան Մերձդնեստրի տարածքային հակամարտություն ուն՝ շրջան, որտեղ ռուսական ազդեցությունը շատ մեծ է, այնուամենայնիվ, չի երկնչում և պատրաստվում է Վիլնյուսում նախաստորագրել, իսկ եկող գարնանը՝ արդեն վերջնականապես ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG