Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների նախաշեմին Washington Post-ը ծավալուն հոդված է հրապարակել` իր ընթերցողներին ներկայացնելով Ադրբեջանում նախընտրական մթնոլորտը, ընտություններին մասնակցող հիմնական ուժերին ու նաև կանխատեսումներ անելով իրադարձությունների հետագա ընթացքի մասին:
Հոկտեմբերի 9-ին ադրբեջանցիները ընտրությունների կգնան խորը ապատիայի հետ միախառնված վախի զգացումով, գրում է ամերիկյան պարբերականը:
Չնայած այս տարվա սկզբին ժողովրդի շրջանում դժգոհության որոշ նախանշաններ կային, որոշ քաղաքներում բողոքի ակցիաներ և անկարգություններ տեղի ունեցան, ինչպես նաև ընդդիմության հատուկենտ չթույլատրված հանրահավաքներ՝ Բաքվում, մարդկանց դժգոհությունը այդպես էլ չվերաճեց կայուն համակարգված ժողովրդական շարժման:
Շատ փորձագետներ կանխատեսում են, որ այս ընտրություններում էլ կհաղթի արդեն 10 տարի իշխող Իլհամ Ալիևը: Ընտրվելու դեպքում սա արդեն կլինի Ալիևի երրորդ նախագահական ժամկետը, որը հնարավոր դարձավ 2009 թվականի վիճահարույց սահմանադրական փոփոխությունների արդյունքում:
Ադրբեջանը հետխորհրդային ամենաբռնատիրական երկրներից է, փաստում է ամերիկյան պարբերականը՝ նշելով, որ կոռուպցիան ծաղկում է հասարակական կյանքի բոլոր մակարդակներում. 2012 թվականին Ադրբեջանը ամենակոռումպացված երկրների ցուցակում 139-րդ տեղն է գրավել Նիգերիայի և Պակիստանի հետ միասին:
Washington Post-ը հիշում է, որ նախորդ նախագահական ընտրությունները 2008-ին ամենևին ընտրությունների նման չէին, այդ ժամանակ Ալիևը հավաքեց գրեթե 89 տոկոս ձայն: Իհարկե, այս թվերը հաշվի չեն առնում զանգվածային ընտրակեղծիքները` լցոնումներով, կարուսելներով և այլն: Երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունները այդ ժամանակ բոյկոտեցին նախագահական ընտրությունները:
Չնայած այս ընտրություններին պայմանները նույնքան անարդար են ընդդիմադիր թեկնածուների հանդեպ, անգամ քարոզարշավի ժամկետն է կրճատվել մեկ շաբաթով, ընդդիմադիր թեկնածուներն էլ հնարավորություն չունեն հանրային հեռուսատատեսությամբ ելույթ ունենալ և հանրահավաքներ անցկացնել, այնուամենայնիվ, մրցակցությունն ավելի ընդգծված է, քան 2008 թվականին:
Ո՞րն է այս ընտրությունների տարբերությունը նախորդից, իր իսկ հարցին Washington Post-ը պատասխանում է, որ, առաջին հերթին, ընդդիմության միասնական թեկնածուն է՝ այս անգամ ընդդիմությունը կարողացավ միավորվել մեկ թեկնածուի շուրջ: Երկրորդ կարևոր գործոնը սոցիալական մեդիան է, որը մեծ դեր է խաղում և թույլ է տալիս ընդդիմությանը շրջանցել լրատվամիջոցների գրաքննությունը:
Իսկ ի՞նչ սպասել այս ընտրություններից․ Washington Post-ը կանխատեսում է, որ նախագահ Իլհամ Ալիևը կհաղթի մեծ առավելությամբ` հաշվի առնելով ընտրական մանիպուլյացիաները: Սակայն 95 տոկոսով հաղթանակը չափազանց ակնհայտ և ռիսկային է, ուրեմն՝ պետք է ակնկալել 90 տոկոսին մոտ արդյունք: Դժվար թե Ալիևի քվեները 80 տոկոսից քիչ լինեն, քանի որ դա կնշանակի, որ Ադրբեջանի նախագահը նախորդ ընտրությունների համեմատությամբ կորցրել է իր հեղինակությունը:
Միասնական ընդդիմությունը` Ազգային խորհուրդը դժվար թե ընտրություններից հետո շարունակի գոյատևել, կարծիք է հայտնում Washington Post-ը՝ նկատելով, որ Ադրբեջանում ընդդիմությունը արդյունավետ չօգտագործեց մինչև ընտրությունը եղած ժամանակահատվածը: