Այսօր Արմավիրի մարզպետարանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հարցին:
Հիշեցնենք՝ երեք օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խորհրդարանի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները, Հանրապետական կուսակցության որոշում կայացնողները քննարկումներ են սկսել երկրի Սահմանադրության փոփոխության շուրջ, և չի բացառվում, որ քննարկումների արդյունքում Հանրապետականում որոշում կայացվի՝ առաջարկել անցում կատարել խորհրդարանական հանրապետության:
«Քննարկում չի եղել, որպեսզի անցնենք նախագահականից խորհրդարանական։ Դավիթ Հարությունյանը այդ նպատակով էլ չի ասել, ես զրուցել եմ իր հետ, ուղղակի մամուլում նման ձևավորում ստացավ։ Ամեն դեպքում, ոչ մի բան չբացառենք, բայց որևէ նման հարց կոնկրետ չի քննարկվել, որ նախագահականից անցնենք խորհրդարանական», ֊ այս առնչությամբ ասաց Հովիկ Աբրահամյանը, ֊ «Սահմանադրական փոփոխություններ, եթե հիշում եք, մենք նախագահական ընտրություններից հետո առաջարկում էինք պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարի այդ հանձնաժողովը։ Իրոք, հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել է այդ հանձնաժողովը, Սահմանադրական դատարանի նախագահն է ղեկավարում, և գոյություն ունեն առաջարկներ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին, լսել և քննարկման առարկա դարձնել յուրաքանչյուր խնդիր»։
Լրագրողներից մեկի հարցին, թե իր կարծիքով Հայաստանում կառավարման ո՞ր համակարգն է ավելի արդյունավետ՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական Հովիկ Աբրահամյանը արձագանքեց․ ֊ «Դե՝ պիտի քննարկենք։ Այսօրվա այս մոդելը շատ նորմալ աշխատում է, իմ կարծիքով»։
Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինտեգրացիոն ո՞ր տարբերակն է բխում Հայաստանի շահերից՝ եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական: Հարցը վերջին շրջանում սրություն է ստացել, շատերի կարծիքով՝ անթաքույց սպառնալիքներով Հայաստանի հասցեին հանդես եկան ռուս դիվանագետները՝ այդ թվում մեր երկրում գործող:
«Այս հարցերը քննարկվում են, և առաջինը մեզ համար շատ կարևոր է մեր երկրի, մեր ժողովրդի շահը։ Դա է լինելու սկզբնաքարը», ֊ պատասխանեց ԱԺ նախագահը։