Նախաձեռնության անդամ Հարություն Մկրտչյանի խոսքով, այս հարցին ընթացք տալը պատգամավորների պարտքն է։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով նաև տվյալ հանձնաժողովի անդամ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նամակի մասին տեղյակ է, հասկանում է ուսանողների մտահոգությունը և ինքն էլ կարծում է, որ նման արտահերթ լսումներ կազմակերպելը ուղղակի անհրաժեշտություն է։
«Կարծում եմ, վաղվանից լիարժեք աշխատանքային ռեժիմի կանցնենք, կխորհրդակցենք։ Կարծում եմ հանձնաժողովը այդ լսումները պետք է կազմակերպի և ես կլինեմ նախաձեռնողներից մեկը», - ասաց նա։
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանի խոսքով, իրենց հանձնաժողովում հանրային բուռն արձագանք առաջացրած բոլոր հարցերի շուրջ քննարկումներ են անցկացրել:
Նրա կարծիքով, երևի թե այս թեման նույնպես մարդկանց մի մեծ խմբի է հետաքրքրում, ուստի լսումները հնարավոր են․ - «Կարծում եմ այնուամենայնիվ հարցը պետք է քննարկել, որովհետև եթե կան բողոքներ, եթե ուսանողները իրենց դիրքորոշման մեջ հիմնավորումներ ունեն, բողոքներ ունեն, նաև կապված ուսման որակի հետ, ուսման վարձը ի վերջո կապվածություն ունի նաև որակի հետ, որովհետև եթե վարձավճարը բարձրացնում ենք, ուրեմն պետք է ուսման որակն էլ բարձրանա»։
Հանրապետական պատգամավորի խոսքով, արտահերթ լսումներ անցկացնելու հարցը թերևս կքննարկեն վաղը, օրը պետք է համաձայնեցնել նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։
Իրենց նամակում ուսանողները խնդրում են նաև պարզել, թե ում որոշմամբ են բարձրացվել ուսման վարձերը և ինչու Կառավարությունը նախապես չի սահմանել խոստացած վերին շեմը։
Առաջիկայում ակտիվիստները պատրաստվում են քննարկել նաև նոր ուսումնական տարում դասադուլներ անելու տարբերակը։