Այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմությունը առաջադրում է միասնական թեկնածու` ադրբեջանցի հայտնի գրող, կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին:
Նրան առաջադրելու մասին որոշումը մեկ օր առաջ ընդունվեց նորաստեղծ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նիստում: Ադրբեջանի ընդդիմադիր հիմնական ուժերը ընդգրկված են այս խորհրդում:
Որոշումից հետո Ռուստամ Իբրահիմբեկովը իր առաջին հարցազրույցն է տվել «Ազատություն» ռադիոկայանին:
«Սա մեծ պատասխանատվություն է», - հեռախոսով Մոսկվայից ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը, - «Ես շնորհակալ եմ իմ ընկերներին վստահության համար, իմ ուժերի ներածին չափով ես կանեմ ամեն ինչ հաջողության հասնելու համար»:
«Իմ հույսը Ադրբեջանի ժողովուրդն է: Եթե ես դրան չհավատայի, չէի համաձայնի ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը: Ես կպայքարեմ մինչեւ վերջ», - հայտարարել է Իբրահիմբեկովը:
Ակնկալվում է, որ Իբրահիմբեկովին կաջակցի Մոսկվայում ստեղծված Ադրբեջանցի միլիարդատերերի միությունը․ նրա ընկերների, Ռուսաստանում ազդեցիկ ադրբեջանցիների այս կազմակերպությունում ընդգրկված են «Լուկօյլ»-ի նախագահ Վահիդ Ալեքպերովը, մեծահարուստ մագնատ Արազ Աղալարովը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունը հնարավորություն է տվել, որ գործող նախագահը՝ 51-ամյա Իլհամ Ալիեւը արդեն երրորդ անգամ մասնակցի նախագահական ընտրություններին: Ադրբեջանում ավելի շատ ակնկալում են նրա հաղթանակը, սակայն հանրաճանաչ արվեստագետի առաջադրումը, որին ճանաչում, հարգում են նաեւ երկրի սահմաններից դուրս, կարող է թարմ լիցքեր հաղորդել ավտորիտար երկրում բարեփոխումներ կատարելուն, նշում են ադրբեջանցի մեկնաբանները՝ նաեւ չբացառելով, որ իշխանությունները հնարավոր է խոչընդոտեն Իբրահիմբեկովին գրանցելու հարցում, պատճառաբանեն, որ նա Ռուսաստանի անձնագիր ունի, սեփականություն ունի Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում:
Ռուստամ Իբրահիմբեկովը խորհրդային ժամանակաշրջանում շատ հայտնի դարձավ մի ֆիլմով, որի սցենարը ինքն էր գրել՝ «Անապատի սպիտակ արեւը»: