Stratfor քաղաքագիտական-հետազոտական կենտրոնի վերջին հետազոտության համաձայն, Ռուսաստանը Կովկասում ամրացնում է դիրքերը։ Հմտորեն շահագործելով Հայաստանի եւ Ադրբեջանի լարվածության հանգամանքը` ռուսները զենք են տրամադրում թե' մեկ եւ թե' մյուս կողմին։
Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հունիսի 24-ին Երեւանում ասել է, որ Մոսկվան հիմնովին վերազինելու է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը։ Իսկ մեկ շաբաթ առաջ էլ Մոսկվան հայտնել է մեկ միլիարդ դոլարի զենք ու զինամթերք Ադրբեջանին փոխանցելու մասին։
Stratfor-ի փորձագետների համոզմամբ` կովկասյան երկու երկրների միջեւ ռազմական հաշվեկշռի վերականգնումը Ռուսաստանի առաջնահերթ նպատակը չէ։ Մոսկվան ցանկանում է անվտանգության հարցում երկու երկրների հետ առավել սերտ կապեր հաստատել` պայմանով, որ հարեւանների միջեւ կպահպանվի լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։
Գյումրիի ռազմակայանում կա 3-5 հազար ռուսաստանցի զինծառայող։ Ռուսաստանի եւ Հայաստանի պայմանագրի համաձայն` ռազմակայանը կգործի մինչեւ 2044 թվականը, եւ փոխադարձ համաձայնության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել։
Ռազմակայանը դիտվում է նաեւ որպես Հայաստանի պաշտպանությունը Ռուսաստանի ուժերով երաշխավորելու խորհրդանիշ։
Բաքուն պնդում է, որ հարկ եղած դեպքում կարող է ուժով հսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանը նավթի վաճառքից ստացվող հսկայական եկամուտն ուղղում է բանակի հզորացմանը։
Ըստ Stratfor-ի, Ադրբեջանի ռազմական նպատակները զսպող միակ գործոնը Ռուսաստանն է։ Ռուսաստանը բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։
Stratfor-ի փորձագետների համոզմամբ` Ադրբեջանը տարածաշրջանի առավել անկախ պետությունն է։ Ի տարբերություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Հայաստանի եւ ՆԱՏՕ ձգտող Վրաստանի` Ադրբեջանը խուսափում է դաշինքներից եւ նախապատվությունը տալիս է ռազմական երկկողմ այնպիսի պայմանագրերին, ինչպիսիք ստորագրել է Իսրայելի, Թուրքիայի եւ այլ երկրների հետ։
Ռուսաստանը մինչ այդ էլ է զենք վաճառել Ադրբեջանին։ Ռուսաստանը հունիսի 18-ին է հայտարարել Ադրբեջան զենք եւ զինամթերք ուղարկելու մասին։ Հայաստանին մտահոգություն պատճառող այս մատակարարումն իրականացվում է 2011-12 թվականների պայմանագրերով։
Ռուսներն ուղարկում են հրասայլեր, հրետանային եւ հրթիռային համակարգեր։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մի պաշտոնյայի, Մոսկվան ավելի վաղ չէր սկսում մատակարարումը, քանի որ չէր ուզում խախտել կովկասյան տարածաշրջանի ռազմական հաշվեկշիռը։
Այդ պաշտոնյայի խոսքերով, ռուսները իրագործել են կնքված պայմանագրերը նաեւ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի պնդումների արդյունքում, քանի որ համալիրի գոյության աղբյուրն արտահանումն է։
Stratfor-ի փորձագետների համոզմամբ, Ռուսաստանի համար սեփական անվտանգության հարցն ավելի է կարեւոր է, քան Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն տրամադրելը։
Դիրքը տարածաշրջանում ամրացնելու արդյունավետ ուղին Ղարաբաղի շուրջ Հայստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը պահպանելն է։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը շտապում է Հայաստանին համոզել, թե Ադրբեջան զենք ուղարկելը Հայաստանի անվտանգությանը չի սպառնում, դրան էլ ծառայում է 102-րդ ռազմակայանը վերազինելու մասին խոստումը։
Ստեղծվում է իրավիճակ, երբ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելի ակներեւ է դառնում, սակայն դա առավել հնարավոր չի դարձնում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ նախաձեռնելու հավանականությունը, քանի որ Բաքուն չի ցանկանա ռազմական ուժի դիմել` վախենալով ռուսների պատասխանից։
Ռուսաստանը նախապատվությունը տալիս է ոչ թե Ադրբեջանի հետ ռազմական կապերին, այլ Հայաստանի հետ անվտանգության հարցում համագործակցությանը, քանի որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական առումով ավելի մեծ արժեք ունի։
Քանի դեռ Ռուսաստանն ունի ռազմական ներկայություն Հայաստանում եւ Վրաստանից անջատված Աբխազիայում ու Հարավային Օսիայում` Բաքվի հնարավորությունները կմնան սահմանափակված, իսկ Մոսկվայի դիրքը` երաշխավորված։
Հաշվի առնելով այն, որ դժվար թե որեւէ տերություն դրսից համարձակվի ռազմական մարտահրավեր նետել Ռուսաստանին, առավել քան հավանական է, որ Մոսկվայի դիրքը գերիշխող կլինի թե՛ մոտակա ապագայի եւ թե՛ միջնաժամկետ հեռանկարի կտրվածքով, գրում են Stratfor-ի փորձագետները: