Բիձինա Իվանիշվիլին խոստանում է լքել Վրաստանի վարչապետի պաշտոնը` երկրում նախագահական ընտրությունների ավարտից մի քանի օր անց: Այս մասին նա սկզբում հայտարարեց անցած շաբաթ էստոնական Postimees թերթին տված հարցազրույցում, ապա նաեւ` երեկ վրացական հեռուստաընկերությունների թղթակիցների հետ զրույցում:
Իվանիշվիլին, սակայն, հատուկ նշում էր, որ տարեվերջին սպասվող իր հրաժարականի մասին հայտարարություններում որեւէ սկզբունքային նորություն չկա:
«Նախկինում ես բազմիցս հայտարարել եմ իմ այս մտադրության մասին: Հիշում եք երեւի, որ դեռ 2011 թվականի հոկտեմբերին ես հայտարարեցի, որ քաղաքականության մեջ առավելագույնը երկու-երեք տարի կմնամ: Դրա հետ մեկտեղ, ես հայտարարել եմ, որ քաղաքականությունից հեռանալով հանդերձ` Վրաստանը չեմ լքի», - ասաց Իվանիշվիլին:
Նրա խոսքով` նախագահական ընտրություններից հետո երկրում կձեւավորվի կենսունակ իշխանություն, եւ իր օգնությունը կառավարությանը այլեւս չի պահանջվի:
«Մենք արդեն իսկ շատ հետաքրքիր խորհրդարանի խոսնակ ունենք, ապագա նախագահը եւս, կարծում եմ, բավական հետաքրքիր անձնավորություն կլինի, ավելին` ես որոշակի մտքեր ունեմ, կապված` թե ով կարող է ինձ փոխարինել վարչապետի պաշտոնում», - հայտարարեց Բիձինա Իվանիշվիլին` հավելելով նաեւ, թե քաղաքականությունից հեռանալով չի պատրաստվում հրաժարվել նախընտրական շրջանում իր հնչեցրած խոստումների կատարումից:
«Ես կներգրավվեմ շատ ավելի կարեւոր ու շատ ավելի դժվարին մի գործընթացում` վրաց հասարակության զարգացման գործում: Իմ երազանքն է, որ մեր երկրում 20 տարի անց լինի եվրոպական տիպի հասարակություն: Մենք պետք է զարգացնենք մեր հասարակության բոլոր հատվածները` այդ թվում հանրային սեկտորը, դատական համակարգը: Միայն կառավարությամբ զարգացած հասարակություն չես ստեղծի», - ընդգծեց Իվանիշվիլին:
Ի դեպ, Վրաստանի վարչապետի հայտարարությանն արդեն իսկ արձագանքել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Պաշտոնավարման վերջին ամիսներն անցկացնող նախագահը համոզված է` Իվանիշվիլիի պաշտոնից հեռանալու ցանկությունը ոչ թե բարի կամքի դրսեւորում է, այլ` պարզ հաշվարկ:
«Սա չմտածված եւ շուտափույթ կերպով արված հայտարարություն է, որի ետեւում խնդիրներ են նշմարվում: Ըստ ամենայնի` Իվանիշվիլին հանդես է գալիս նման հայտարարությամբ, քանի որ զգում է, որ երկրում արձանագրվող զարգացումները իր համար ցանկալի հունով չեն ընթանում», - նշել է Սաակաշվիլին: