Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել շփման գծի մերձճակատային հատվածում, դրանք կշարունակվեն մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:
Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին, որոնք ղեկավարում է անձամբ Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, մասնակցում են երկրի ցամաքային եւ ռազմաօդային ուժերը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ այս ոչ կառուցողական եւ ապակայունացնող քայլով Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել միջազգային հանրության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի վրա. - «Հատկանշական է, որ Ադրբեջանը իր զորավարժությունների անցկացման համար ընտրել է հենց այս պահը. մի քանի օրից Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պետք է հանդիպեն Լեհաստանի Կրակով քաղաքում, եւ, ինչպես միշտ, զորավարժությունների անցկացման ժամկետը կապված է դիվանագիտական օրակարգի հետ»:
Ադրբեջանցի փորձագետ Էլհան Մեհթիեւը, սակայն, ասում է, թե սա սովորական, ընթացիկ զորավարժություն է եւ տարածաշրջանի կայունության համար վտանգ չի ներկայացնում, կապված չէ դիվանագիտական բանակցային գործընթացի հետ:
Մեհթիեւը, սակայն, հավելում է, որ երկու կողմից էլ զորավարժությունները ուժի ցուցադրման որոշակի տարրեր պարունակում են, սակայն Ադրբեջանում մտահոգված են, որ Հայաստանը ավելի շատ է զորավարժություններ անցկացնում, մինչդեռ ադրբեջանական կողմն այդ հարցում ավելի պասիվ է:
Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, լարվածությունը հակամարտության գոտում աճում է, եւ դրա նախաձեռնողը Ադրբեջանն է, որ տարեցտարի զգալիորեն ավելացնում է իր պաշտպանական ծախսերը:
Կիրակոսյանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել հասնել որեւէ առաջընթացի հակամարտության լուծման գործում, սակայն սա «ամենեւին քննադատություն չէ Միսնկի խմբի հասցեին, այլ ավելի շուտ այն իրողության արձանագրումը, որ երկու կողմերը չափազանց հեռու են միմյանց հետ համաձայնության հանգելուց Լեռնային Ղարաբաղի հարցում»:
Փորձագետի համոզմամբ` Եվրամիությունը պետք է ավելացնի իր ներգրավվածությունը Միսնկի խմբին աջակցելու հարցում:
Նա նաեւ համարում է, թե քանի որ Ադրբեջանն է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքները, ավելի շատ ճնշում պետք է գործադրել Ադրբեջանի վրա` վերջ դնելու համար պատերազմի սպառնալիքներին, միգուցե ԵԱՀԿ անդամ երկրները նաեւ զենքի էմբարգո պետք է սահմանեն Ադրբեջանի նկատմամբ` կանխելու համար զենք-զինամթերքի ծավալների շարունակական աճը:
Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ հիմնականում ռազմական սպառնալիքները Ադրբեջանը ավելացնում է կա'մ կապված դիվանագիտական օրակարգի հետ, կա'մ երբ թուլություն է զգում Հայաստանի ներքաղաքական կյանքում. - «Սա նշանակում է, որ Հայաստանի արդյունավետ երկարաժամկետ պատասխանը այս իրավիճակում` ավելի մեծ ուշադրություն դարձնելն է Հայաստանի ներսում ժողովրդավարության զարգացմանը»:
«Ավելի մեծ ժողովրդդավարության եւ տնտեսական զարգացման վրա հիմնված ուժեղ պետություն կառուցելը զսպման ավելի արդյունավետ միջոց է, որ կստիպի Ադրբեջանին թյուր պատկերացումներ չունենալ, թե Հայաստանը թույլ է եւ մասնատված», - կարծում է Ռիչարդ Կիրակոսյանը: