Հրանտ Դինքի սպանության մեջ անուղղակիորեն ներքաշված ամենաբարձրաստիճան թուրք ոստիկաններից մեկն այսուհետ նոր, ավելի բարձր պաշտոն կզբաղեցնի երկրի իրավապահ համակարգում:
Zaman օրաթերթի տեղեկություններով` մի քանի տարի շարունակ Անվտանգության ծառայության Տրապիզոնի վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Էնգին Դինչը օրերս նշանակվել է Թուրքիայի ազգային ոստիկանության հետախուզական վարչության պետ:
Բարձրաստիճան այս ոստիկանը հայտնի է նրանով, որ Տրապիզոնում աշխատանքի տարիներին որպես գաղտնի գործակալ էր հավաքագրել հետագայում «Ակոս»-ի խմբագրի սպանության գործում առանցքային մեղադրյալներից մեկը դարձած Էրհան Թունջելին: Քրեական գործում Թունջելը հանդես էր գալիս որպես Դինքի անմիջական մարդասպանին` Օգյուն Սամասթին սպանության դրդած հիմնական կասկածյալներից մեկը:
Թունջելի հավաքագրումը անվտանգության սպան բացատրել էր Տրապիզոնում գործող ազգայնական խմբավորումների մասին ներքին տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությամբ: Չնայած դրան, նա չէր կարողացել կանխել Հրանտ Դինքի սպանությունը, թեեւ Թունջելը պնդում էր, որ անվտանգության ծառայության աշխատակցին տեղեկացրել էր ծրագրվող հանցագործության մասին:
Դեռ 2008 թվականին Դինքի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանները հրապարակեցին օրենքը կոպտորեն խախտած վեց թուրք իրավապահների անունները: Այդ ցանկում էր նաեւ Էնգին Դինչը, որի դեմ հետագայում նույնիսկ դատական գործ հարուցվեց, սակայն թուրքական դատարանը արդարացման դատավճիռ կայացրեց, համարելով, որ անվտանգության սպան արել է հնարավորը` Հրանտ Դինքի սպանությունը կանխելու համար: Դատարանը ապացուցված էր համարել այն փաստը, որ Էնգին Դինչը «Ակոս»-ի խմբագրի դեմ ծրագրվող մահափորձի մասին զեկուցել էր Ստամբուլում գտնվող իր վերադասներին, որոնք, սակայն, որեւէ գործուն քայլ չէին ձեռնարկել Հրանտ Դինքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Ուշագրավ է, որ այս նոր նշանակման մասին լուրը հրապարակվեց մի քանի օր անց այն բանից, երբ հայտնի դարձավ, որ Դինքի սպանության գործի քննությունը վերաբացվել է: Այս մասին հայտարարեց Թուրքիայի ամենահայտնի դատախազներից մեկը` Մուամեր Աքքաշը:
Hurriyet-ի փոխանցմամբ` թուրք դատախազը նշել է, որ առաջիկայում Դինքի սպանության գործով անցնող բոլոր առանցքային դերակատարություն ունեցող անձինք կրկին կհարցաքննվեն:
«Դատախազությունը վերլուծել է կասկածյալների ու վկաների նախաքննական ցուցմունքները եւ մի շարք լուրջ անճշտություններ հայտնաբերել», - նշել է Աքքաշը` հավելելով, որ արդեն իսկ դիմել է «Ակոս»-ի խմբագրի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթի, ինչպես նաեւ նրա գլխավոր հանցակիցներ Էրհան Թունջելի եւ Յասին Հայալի հարցաքննությունները կազմակերպելու խնդրանքով: