Հիշեցնենք՝ անցած շաբաթավերջին Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչն ու Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի Բելգրադն ու Պրիշտինան այլեւս չեն խոչընդոտի եվրաինտեգրմանն ուղղված միմյանց կողմից գործադրվող ջանքերը։
Երկկողմ այս համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին լրագրողների հետ զրույցում պնդում էր. - «Այս համաձայնագրի ստորագրմամբ Կոսովոն ճանաչվում է որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ճանաչվում է նաեւ Կոսովոյի տարածքային ամբողջականությունը»:
Այս վերջին դրույթը Բրյուսելում կնքված համաձայնագրի թերեւս առանցքային կետն է: Բելգրադն այսպիսով պարտավորվում է այլեւս որեւէ ուղղակի առնչություն չունենալ Կոսովոյի հյուսիսում գտնվող այն բոլոր սերբաբնակ գյուղերի ու քաղաքների հետ, որոնք մինչ օրս ենթարկվում են ոչ թե Կոսովոյի ալբանական կառավարությանը, այլ սերբական կենտրոնական իշխանությանը: Այս համաձայնագրով այդ բնակավայրերի դատական ողջ համակարգը անցնում է Պրիշտինայի ենթակայության տակ, այստեղ սկսում է գործել Կոսովոյի ոստիկանությունը` մեկ բացառությամբ. տեղական ոստիկանապետերին նշանակելու են այդ բնակավայրերի իշխանությունները: Բացի այդ, Կոսովոյի բանակն իրավունք կունենա մուտք գործել սերբաբնակ շրջաններ միայն ՆԱՏՕ-ի պաշտոնական թույլտվությամբ: Առողջապահությունն ու կրթությունն էլ կմնան այն եզակի ոլորտները, որոնք ամբողջությամբ կտնօրինվեն տեղական իշխանությունների կողմից:
Սերբական իշխանությունները, սակայն, պնդում են, որ նույնիսկ նման համատարած զիջումներից հետո խոսք անգամ չկա Կոսովոյի անկախության ճանաչման մասին:
«Նման ուղղակի դրույթ պայմանագրում չկա», - պնդում է Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը, - «Մենք շնորհակալ ենք Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին իր գործադրած ջանքերի, ինչպես նաեւ այն ըմբռնման համար, որ նա ցուցաբերեց սերբական կողմի արդարացի պահանջների հանդեպ»:
Համաձայնագրի ստորագրումը կարող է շրջադարձային դառնալ Բելգրադի` Եվրամիությանն անդամակցելու հարցում: Եվրամիության գործադիր մարմինը` Եվրոպական հանձնաժողովը, այսօր պաշտոնապես առաջարկել է միության անդամ 27 պետություններին սկսել Սերբիայի հետ անդամակցության բանակցությունները:
Այս մասին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարեցին ԵՄ արտգործնախարարների` Լյուքսեմբուրգում մեկնարկած հավաքի ժամանակ:
Նախարարների նիստի մեկնարկից առաջ Շվեդիայի արտգործնախար Կարլ Բիլդտը հայտարարեց. - «Սա շատ լավ համաձայնագիր է: Դրա իրագործումն, իհարկե, դյուրին չի լինի, սակայն կողմերն արդեն իսկ հատել են Ռուբիկոնը: Հետդարձի ճանապարհ այլեւս չկա»: