Ուրբաթ օրը Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը (Prevention of Genocide):
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` բանաձեւի նախագծի նախապատրաստման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն անցկացրել է բազմաթիվ երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ, որոնց արդյունքում հաջողվել է հասնել կոնսենսուսային տեքստի շուրջ համաձայնության:
Երեկ ընդունված բանաձեւի տեքստում արտացոլվում են այն բոլոր հիմնական զարգացումները, որոնք տեղի են ունեցել աշխարհում ցեղասպանության կանխարգելման համատեքստում՝ նախորդ՝ 2008 թվականի բանաձեւի ընդունումից ի վեր: Բանաձեւում առաջին անգամ անդրադարձ է կատարվում ցեղասպանության կանխարգելման հարցում ճշմարտության իրավունքի վերաբերյալ զարգացումներին` կարեւորելով ճշմարտության խրախուսումը ցեղասպանության կանխարգելման առումով եւ քաջալերելով պետություններին համագործակցել ճշմարտության, արդարադատության, վերականգնման եւ չկրկնման երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի հետ: Բանաձեւում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարեւորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Հատուկ ուշադրություն է դարձվում ցեղասպանության կանխարգելման գործում կրթության, մասնավորապես կանխարգելիչ նշանակություն ունեցող կրթական ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը, կառավարությունների եւ ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների կողմից տեխնիկական աջակցությանը:
Որպես կանխարգելիչ միջոցառում` բանաձեւը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր, որպեսզի նման սոսկալի հանցագործությունները երբեք չմոռացվեն:
Բանաձեւի ընդունումը նաեւ խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է ցեղասպանության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակը: Ընդունված բանաձեւի համաձայն` 2014 թվականին Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու է բարձրաստիճան քննարկում` պետությունների, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների եւ այլ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ:
ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում Հայաստանի ներկայացուցիչը իր ելույթում նշել է. - «Ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի հարգանքի տուրք է եւ չկրկնման երաշխիք: Բանաձեւը մեր բոլորի ընդհանուր ներդրումն է այդ նպատակին հասնելու համար եւ անցյալից քաղած դասերի հիման վրա անվտանգ ապագա կառուցելու մեր կոլեկտիվ հանձնառության ապացույցը: Չի կարող լինել ցեղասպանության զոհ մեկ ժողովուրդ, ազգ կամ խումբ` եթե կատարվում է ցեղասպանություն, ապա մենք բոլորս ենք զոհ, քանի որ դա մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Այնպես ինչպես չի կարող լինել ցեղասպանության համար մեղավոր կամ պատասխանատու մի կառավարություն կամ որեւէ մեկ անձ, մենք բոլորս ենք կիսում պատասխանատվությունը` կանխելու պատասխանատվությունը, պաշտպանելու պատասխանատվությունը»:
Բանաձեւը լայն աջակցություն է ստացել, դրան համահեղինակել է ՄԻԽ-ի բոլոր տարածաշրջանային խմբերը ներկայացնող 54 պետություն: Բանաձեւը համահեղինակելու համար բաց կմնա դեռեւս երկու շաբաթ:
Հայաստանը մշտապես ՄԱԿ-ի շրջանակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նախաձեռնություններով, ներկայացնելով բանաձեւերի նախագծեր: Այդ նախաձեռնությունների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված, 1999 եւ 2001 թվականներին` Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին բանաձեւերը: 2008 թվականին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունվել է «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձեւը: Նշված բոլոր բանաձեւերն ընդունվել են կոնսենսուսով` վայելելով անդամ պետությունների լայն աջակցությունը:
Հայաստանի կողմից առաջարկվող բանաձեւերը նպատակ ունեն համաշխարհային հասարակության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասի» կոնվենցիան, դրան առնչվող այլ փաստաթղթերը եւ դրանց կիրառման հետ կապված խնդիրները` նպատակ ունենալով ընդգծել ցեղասպանության հանցագործության վերացմանն ուղղված` պետությունների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը, ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում: