Մատչելիության հղումներ

Հայերի մասին գիրքը բողոքի ալիք է բարձրացրել Ադրբեջանում


Օրերս ռուսական «Дружба Народов» պարբերականում լույս տեսած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի « Քարե երազներ» վեպը մեծ բողոքի ալիք է բարձրացրել Ադրբեջանում։

Վեպում զուգահեռներ են տարվում 1919թ. Ագուլիսում հայերի ոչնչացման և 1988թ-ին Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի միջև։ Ադրբեջանական գործակալության հաղորդմամբ ուրբաթ օրը մի խումբ երիտասարդներ կլառնետի երաժշտության տակ գրքի թաղման արարողությունն են կազմակերպել։ Իսկ հինգշաբթի՝ հունվար 31-ին Այլիսլիի տան մոտ «Ենի Ադրբեջան» կուսակցության երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պատճառաբանելով, թե «վեպում ադրբեջանցիներն ու թուրքերը մեղադրվում են անմեղ հայերի ոչնչացման, վայրագությունների մեջ, ադրբեջանցիներին վերագրվում են հայերի կատարած ոճրագործությունները, ինչպես նաև անհիմն մեղադրանքներ են ուղղվում Իսլամի ու Մուհամեդ մարգարեի հասցեին»։

Երիտասարդների ձեռքին եղել են պաստառներ «Հայ Աքրամ, հեռացիր երկրից», ««Քարե երազները» զրպարտանք է» գրություններով։
Ոստիկանությւոնը ակցիայի ընթացքը չի խոչընդոտել։

Վեպի հեղիանկ Աքրամ Այլիսլին ասել է. «Կան մարդիկ, ովքեր երկու ժողովուրդների՝ հայերի և ադրբեջանցիների տանջանքներից հարստություն են դիզել, առանձնատներ են կառուցել, լավ գործի են անցել կառավարությունում։ Ես գիտեի, որ նրանք բարկությամբ էին արձագանքելու իմ վեպին։ Նրանք երբեք չեն ասի, որ սխալ քայլ էր այս պատերազմը բորբոքելը, մարդկանց այսքան տառապանք պատճառելը։ Նրանք չեն ուզում, որ այս հակամարտությունը լուծվի և շարունակում են իրենց ճոխ կյանքը, ապրում առանձնատներում և ցանկանում են, որ մարդիկ շարունակեն տառապել»։

Ադրբեջանի խորհրդարանի անդամները ուրբաթ օրը ԴՆԹ-ի թեստ անցկացնելու կոչ են արել՝ Այլիսլիի իրական ծագումը պարզելու համար։

Այլիսլիի դեմ արշավին մասնակցել են նաև ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», որը նրան մեղադրել է «հայերին օժանդակելու» մեջ և կոչ է արել գրողին վտարել երկրից։

Վեպի հեղինակի խոսքերով վեպը հաղորդագրություն է Ղարաբաղում ապրող հայերին, թե «վախեալ պետք չէ, դա վերջը չէ, մենք կարող ենք միասին ապրել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG