Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ հայտարարել է, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, հիշեցնենք, այսօր էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան եւ անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիեւի կողմից:
«Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Ներկայացնելով Սաֆարովի էքստրադիցիայի առնչությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու այսօր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը` նախագահն ասել է. - «Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետեւ գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չեմ կարող: Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի կարող: Հայ ժողովուրդը դա չի ներելու: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը: Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ եւ միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ: Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջեւ: Կեսգործողություններն ու դատարկախոսությունները անընդունելի են: Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին: Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցել իմ այս անձնական ուղերձը ձեր պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին»:
«Իրոք, տեղի ունեցածը մի այնպիսի բան է, որ նորմալ մարդու, նորմալ գործչի ուղեղի մեջ շատ մեծ դժվարությամբ կարող է տեղավորվել: Չեմ ուզում ավելորդ բառեր ասել, բայց զարգացած երկիրը, իրեն քաղաքակիրթ համարող երկիրը իրավունք չունի այսպես վարվելու, եւ այդպիսի երկիրն արժանի է իր գործընկերների գնահատականին», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նույն օրը ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարությունը՝ փոխանցելով, որ տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` պաշտոնական Երեւանի որոշման մասին:
«Հայաստանի իշխանությունները Հունգարիայի կառավարությանը բազում առիթներով տեղեկացրել են Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված սպանությունը Ադրբեջանի պետական մակարդակով` ներառյալ նախագահի, փառաբանելու եւ արդարացնելու մասին: Հունգարիայի կառավարությունը չէր կարող իրազեկ չլինել Ադրբեջանի իշխանությունների տարբեր մակարդակներում հնչեցրած բազում հայտարարություններին, որոնք պետք է որ բավարար հիմք հանդիսանային կասկածի ենթարկելու Ադրբեջանում դատավճռի իրականացման շարունակմանը: Ուստի, Հունգարիայի կառավարությունը պետք է կանխատեսեր Ռամիլ Սահիբ Սաֆարովի փոխանցման վերաբերյալ կայացրած իր որոշման հետեւանքները, որի արդյունքում արդյունավետ կերպով դադարեցվեց սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ արդարադատության իրականացումը», - հայտարարում է, մասնավորապես, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ ընդգծելով. - «Հունգարիայի կառավարությունն, այսպիսով, կիսում է ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը»:
«Հունգարիայի կառավարությունը տարբեր մակարդակներով, ներառյալ ամենաբարձր մակարդակը, հետեւողականորեն եւ մինչեւ վերջին պահը հավաստիացրել է Հայաստանի կառավարությանը, որ որեւէ քայլ չի ձեռնարկի, որի արդյունքում ահասարսուռ սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ կդադարի արդարադատության իրականացումը, եւ հստակորեն բացառել է հանցագործին փոխանցելու որեւէ տարբերակ: Ցավալի է նաեւ Հունգարիայի կառավարության կողմից այս գործարքի իրականացման ձեւը», - շարունակում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ պաշտոնական Երեւանը դիտարկում է Հունգարիայի կառավարության որոշումը որպես «ոչ բարեկամական քայլ, որը խաթարում է Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ առկա գործընկերային լավ հարաբերությունները»: