«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով նաեւ ԲՀԿ-ի պատվիրակն է Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից կազմակերպվող միջազգային ֆորումներում:
Դրանցից վերջինը տեղի է ունեցել Կազանում հունիսի վերջին: Ուրիխանյանը վկայակոչում է Հավաքական անվտանգության, Միասնական տնտեսական տարածքի մասին եւ նման այլ պայմանագրերը, որոնք, ըստ ԲՀԿ մամուլի խոսնակի, Եվրասիական միությանն անդամակցելու հիմք են Հայաստանի համար:
«Սակայն դեռեւս հռչակագրի, դեկլարացիայի վրա ներկայացվող ծրագիրը չի հիմնավորվում ժամանակային առումով ենթադրում եմ այնպիսի պրագմատիկ դրույթներով, կոպիտ ասած առաջարկներով, որոնց հիման վրա մենք կարող ենք վերջնական եզրակացություն հայտնել», - ասաց նա:
Մինչ Վլադիմիր Պուտինը կանխատեսում է, որ իր այս նախաձեռնությունը կդառնա ժամանակակից աշխարհի բեւեռներից մեկը, մի շարք վերլուծաբաններ Եվրասիական միություն ստեղծելու մտադրությունը որակում են Պուտինի կողմից Խորհրդային Միությունը վերականգնելու փորձ: ԲՀԿ-ի խոսնակը չի կիսում այս մոտեցումը:
«Որովհետեւ իրենց տարբեր ելույթների եւ արտահայտած կարծիքների հիման վրա մեր մոտ ստեղծվել է տպավորություն, որ եթե նույնիսկ դա դառնա կոնֆեդերատիվ պետության մի պես մի բան, առայժմ խոսքը գնում է միայն միջազգային միավորման ձեւաչափի մասին, ապա նվազագույնը մեր պահանջն է, որպեսզի այդ միավորումը նախ եւ առաջ հիմնված լինի ազգերի, ժողովուրդների, պետությունների իրավահավասարության վրա` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ», - ասաց Ուրիխանյանը:
Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գործընթացը չի հասնի միություն ստեղծելուն, կսահմանափակվի միայն համագործակցությամբ:
«Դա տնտեսական բլոկն է` մաքսային միասնական ճակատ, համագործակցություն, ազատ գոտիներ, շուկայական փոխհարաբերություններ... բնականաբար, մեր տեսակետը դրական է այդ առումով: Իսկ ընդհանուր քաղաքական մոտեցումը, որ միության տեսքի կլինի, նախ չենք կարծում, որ այդ տեսքի կլինի, համենայնդեպս, ինչպիսի միավորում էլ լինի, մեր մասնակցություն ապահովելու համար միայն եւ միայն նկատելի կլինեն Հայաստանի շահերը», - ասաց Սահակյանը:
Դիտարկմանը, թե արդյոք Եվրասիական միությանը չի հիշեցնո՞ւմ նախկին Խորհրդային Միությունը, Սահակյանը արձագանքեց. - «Ինքը` Եվրամիությունը ճիշտ Խորհրդային Միության օրինակն է, պարզապես բաց շրջանակներում: Ես չեմ էլ կարծում, որ [Եվրասիական միությունը] հենց այդպես կգնա, որովհետեւ ժողովրդավարությունը որպես կառավարման գործիք արդեն իր պահանջներն է առաջադրում, որպեսզի նոր մոդելներ ձեւավորվեն: Շատ լավ կլինի, որ ձեւավորման այդ գաղափարախոսությունը եւս ներազդի Եվրասիական միության կազմավորման վրա»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը էլ կարծում է, որ այս նախագիծը որեւէ կերպ չարժե համեմատել Խորհրդային Միության հետ, քանի որ դա խիստ անիրատեսական է: Ընդդիմադիր գործիչը սկզբունքորեն դեմ չէ Եվրասիական միության ձեւաչափին, միաժամանակ շեշտում է, որ մի շարք մարտահրավերներ դեռ լուծված չեն, եւ միություն ստեղծելն առայժմ ժամանակավրեպ է:
«Եթե քաղաքական հարթության վրա համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում կամ ռազմաքաղաքական համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում բավականին հեռանկարային է Հայաստանի համար, ապա տնտեսական ցանկացած համագործակցություն շատ լուրջ պետք է ուսումնասիրվի, հաշվի առնվի տնտեսական, մաքսային ռեժիմները…», - ասաց Կարապետյանը:
Ուշագրավ է, որ ԲՀԿ-ն նախաձեռնող կողմին առաջարկել է առաջիկայում այս թեմայով մի հավաք էլ կազմակերպել Հայաստանում` իրողությունը հայ հանրությանը ներկայացնելու նպատակով, որպեսզի «մարդիկ փաստի առաջ չկանգնեն»: Հարցին, թե Հայաստանը այսպիսով չի կարո՞ղ արդյոք Արեւմուտքի հակազդեցությանը հանդիպել, ԲՀԿ խոսնակը պատասխանեց. - «Չգիտեմ, դա մեզ հետաքրքրող հանգամանք չէ, որովհետեւ մեր որեւէ գործակցություն այլ միջազգային միավորների կամ պետությունների հետ չպիտի տեղի ունենա այլ միջազգային միավորումների հետ համագործակցության, դրանցում մասնակցության եւ այլ պետությունների հետ հարաբերությունների հաշվին»: