Անկախ Ադրբեջանի գոյության 20 տարիների ընթացքում թերեւս առաջին անգամ պաշտոնական Բաքուն եւ Թեհրանը հայտնվել են երկկողմ հարաբերությունների խորը ճգնաժամի պայմաններում: Առաջին անգամ 90-ականների սկզբից ի վեր Իրանը աղմկալի դեմարշի է դիմում` հետ կանչելով Բաքվում իր դեսպանին:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մեմեդբաղիր Բահրամին Թեհրան վերադարձավ երեկ երեկոյան` քաղաքական կոնսուլտացիաների նպատակով:
Ինչպես «Թուրան» լրատվական գործակալությանը փոխանցել են Բաքվում Իրանի դեսպանությունից, բարձրաստիճան դիվանագետի հետկանչի պատճառը «Ադրբեջանի տարածքում կրոնական սրբությունների պղծումն» է եղել:
Նույն օրը Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը հրավիրվել է Իրանի արտգործնախարարություն։ Իրանական հեռուստատեսության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին դեսպանի հետ քննարկել է վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերություններում ստեղծված իրավիճակը եւ բողոք է հայտնել «կրոնական արժեքների նկատմամբ Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքի» դեմ։
Իրանցիները չեն հստակեցնում, թե ինչ նկատի ունեն «սրբությունների պղծում» ասելով, սակայն ադրբեջանական որոշ աղբյուրներ պնդում են, որ իրանական դիվանագիտական դեմարշի պատճառը օրեր առաջ Բաքվում Իրանի դեսպանության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան էր, որի ընթացքում ցուցարարները պատռել էին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի լուսանկարները:
Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, սակայն, սկսեցին սրընթաց կերպով վատթարանալ դեռ մի քանի շաբաթ առաջ, երբ Իրանական Ադրբեջանի մայրաքաղաք Թավրիզում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ պնդումներ հնչեցին, թե «Եվրատեսիլ» մրցույթի քողի ներքո ադրբեջանական իշխանությունները պատրաստվում են Բաքվում սեռական փոքրամանությունների շքերթ կազմակերպել:
Պաշտոնական Բաքուն այս մեղադրանքներին հակադարձեց ոչ միայն ակնհայտորեն ուղղորդված ցույցեր կազմակերպելով, այլեւ քաղաքական մակարդակով:
«Իրանը նախանձում է Ադրբեջանի հաջողություններին», - երկուշաբթի օրը հայտարարեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական- քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից ոմանք էլ Իրանի գործողությունների ետեւում հայկական ստվեր են տեսնում:
«Իրանական որոշ շրջանակներ ու հայկական լոբբին չեն ցանկանում, որ «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվի Բաքվում: Իրանը իրեն համարում է իսլամական պետություն, սակայն բարեկամական հարաբերություններ է պահպանում մահմեդականների արյունը թափող Հայաստանի հետ», - այսօր Միլի մեջլիսում հայտարարել է պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին:
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ էլ` Գանիրա Փաշաեւան այսօր հայտարարել է. - «Շատ ավելի լավ կլիներ, եթե իրանցիները նույնքան սուր կերպով արձագանքեին 20 տարի առաջ, երբ հայերը գրավում էին Շուշին»: