Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանքային համալիրի մոտ երկու կողմերը ուժեղացրել են սահմանային հսկողությունը:
Վերջին օրերին ադրբեջանցի սահմանապահները վրացիներին չեն թույլատրել մուտք գործել համալիրի մի հատվածը:
Այսօր արդեն վրացական կողմն է հայտնում, որ այս հատվածում ավելացրել է իր սահմանապահների թիվը: Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության պետը պարզբանումներ է տվել` ասելով, թե սահմանապահների թիվն ավելացրել են, որպեսզի ադրբեջանցի սահմանապահները չձերբակալեն ուխտավորներին, եթե նրանք խախտեն սահմանը:
Վանքային համալիրի շրջանում Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանը վերջնականապես հստակեցված չէ, կան վիճարկելի հատվածներ:
Սակայն երկու տասնամյակի ընթացքում ադրբեջանցի սահմանապահները չէին արգելել վրացիներին, ուխտավորներին կամ զբոսաշրջիկներին վանքային համալիր մտնել, ինչը տեղի է ունենում այս վերջին օրերին:
Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն «Փիրվելի»-ի հարցազրույցում ասել է, թե ադրբեջանական կողմն ուժեղացրել է իր բոլոր սահմանների պաշտպանությունը` կապված Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման հետ: Միաժամանակ, նա ասել է, որ սահմանային այդ հատվածի խնդիրը առկա է, ու Վրաստանի իշխանություններին մեղադրել է այդ խնդիրը թաքցնելու մեջ։
Սահմանագիծը ճշգրտող հանձնաժողովի Վրաստանի պատվիրակությունը հայտարարում է, թե Ադրբեջանի հետ որեւէ խնդիր չկա, այնինչ խնդիրը առկա է, ընդգծել է փորձագետը` նշելով, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամբողջ սահմանի միայն 60 տոկոսն է վերջնականապես ճշգրտված, վիճարկելի հատվածներից մեկն էլ վանքային համալիրի տարածքն է։
Պատմական առումով, Արեշիձեն ասել է, որ այստեղ քրիստոնեական առաջին կառույցը հիմնել են ասորի քրիստոնյաները, Վրաց եկեղեցին միշտ ներկայություն է ունեցել, միջնադարում այն եղել է Վրաց եկեղեցու կենտրոններից մեկը, սակայն ադրբեջանցիները հակադարձում են, թե դա քրիստոնյա ալբանացիների վանքային համալիր է, եւ որ քրիստոնյա ալբանացիները ապրել են Ադրբեջանի տարածքում:
Մամուկա Արեշիձեն նշել է, որ վրացական կողմը լռում է, քանի որ Վրաստանում մեծ է Ադրբեջանի տնտեսական ազդեցությունը: