Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում որեւէ փոփոխություն չի արձանագրում ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների ուղղությամբ. տպավորություն է, կարծես Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանեց հեղինակավոր կազմակերպության վերլուծաբան Քեթրին Մաչալեքը։
«Հիմնական տպավորությունն այնպիսին է, կարծես այժմ Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է, փոփոխությունները աննշան են երկու ուղղություններով էլ՝ թե՛ բացասական, թե՛ դրական», - ասաց ամերիկացի վերլուծաբանը եւ հավելեց. - «2011-ի միակ փոքրիկ բարելավումն այն էր, որ իշխանությունը վերացրեց Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վրա դրված արգելքը եւ երկխոսության մեջ մտավ ընդդիմության հետ՝ բանտերում մնացած ընդդիմադիրներին ազատ արձակելու, մարտի 1-ի տասը սպանությունները բացահայտելու շուրջ»։
Չնայած այդ քայլերին՝ միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակված զեկույցում կրկին՝ արդեն տասներորդ տարին անընդմեջ, Հայաստանը դասել է «մասամբ ազատ» համարվող երկրների շարքում, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու թեեւ բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։
«Այո, մենք դրական ենք գնահատում 2011-ին Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսված երկխոսությունը, սակայն թերահավատ ենք դրա տված արդյունքների հարցում», - պարզաբանեց Freedom House-ի ներկայացուցիչը։
«Մենք հակված ենք առավել թերահավատորեն նայել այդ երկխոսությանը, տպավորություն էր, կարծես ամեն անգամ, երբ այդ երկխոսությունը ընթանում էր իշխանությունների համար անցանկալի ուղղությամբ, նրանք փորձում էին դուրս գալ դրանից։ Այնպես որ, չէի ասի, թե իշխանությունը լիովին բաց էր եւ իսկապես ուզում էր փոփոխությունների գնալ», - ասաց ամերիկացի վերլուծաբանն ու որպես ասվածի ապացույց բերեց Ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումները։ «Այդ գործընթացում ընդդիմության պահանջներն այդպես էլ չընդգրկվեցին, ինչը դժվար թե նպաստի ընտրությունների ավելի լավ անցկացմանը ապագայում», - ընդգծեց Freedom House-ի ներկայացուցիչը։
Ընդ որում, միջազգային իրավապաշտպանների համոզմամբ, պաշտոնական Երեւանը կատարված թեկուզ չնչին,այդուամենայնիվ՝ բարեփոխումներին,գնացել է ոչ թե համակարգային փոփոխությունների նպատակով, այլներքին լարվածությունը ցրելու համար ՝աչքի առջեւ ունենալով Մերձավոր Արեւելքում սկիզբ առած բողոքի ցույցերն ու հեղափոխությունները։
«Չէի ասի, որ այդ բարեփոխումները կատարվել են երկրի ներսում առկա քաղաքական կամքի պատճառով, ավելի շատ դրանք դրսում՝ տարածաշրջանում ու դրա սահմաններից հեռու՝ արաբական աշխարհում ծավալվող զարգացումների արդյունք էին։ Մտավախության, որ նույն բանը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում»,–ասում է Freedom House-ի վերլուծաբանը՝ ընդգծելով,–«դրանք, իմ համոզմամբ, ավելի շուտ վարչակազմը կործանումից փրկելու նպատակ ունեին,քան՝ իրական առաջընթացի»։
Անդրադառնալով առաջիկայում Հայաստանի պատմության մեջ ամենաազատ եւ թափանցիկ ընտրություններն անցկացնելու՝ իշխանության խոստումներին, միջազգային կազմակերպությունը փաստում է. առայժմ դրանց համար անհրաժեշտ նախադրյալները տեսանելի չեն։
«Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանն առավել ակնհայտ կդառնա հաջորդ տարի, եթե շարունակվեն Ընտրական օրենսգրքի բարեփոխումները՝ ընդդիմության հետ երկխոսության միջոցով, եթե իսկապես իրականացվեն Ընտրական օրենսգրքի դրույթները, որովհետեւ այն փաստը, որ օրենքը բարելավվել է, դեռեւս անպայմանորեն չի երաշխավորում, որ իրականում էլ ինչ-ինչ դրական փոփոխություններ կլինեն», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Քեթրին Մաչալեքը։