Չորեքշաբթի օրը սկսվեց Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը:
Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների ժամանակ ցուցարարների սպանությունները հրահանգելու, ինչպես նաեւ կոռուպցիայի համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նախկին նախագահին մահապատիժ է սպառնում:
Եգիպտոսում տարեսկզբին զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անվտանգության ուժերի, ոստիկանների կողմից առնվազն 850 ցուցարար է սպանվել:
Զանգվածային հուզումները ի վերջո հանգեցրեցին Մուբարաքի հրաժարականին` վերջ տալով նրա ավելի քան 30 տարի անընդմեջ շարունակվող իշխանությանը:
Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ նախկին նախագահի որդիների՝ Ալաա եւ Գամալ Մուբարաքների, ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի եւ վեց այլ նախկին պաշտոնյաների դեմ:
Դատավարությունը ընթանում է Ոստիկանության ակադեմիայի շենքում, որը նախկինում կոչվում էր Մուբարաքի անվամբ: Դատավարության համար հատուկ ճաղավանդակ է կառուցվել, որտեղ գտնվում են մեղադրվողները: Դահլիճում լսումներին կարող է հետեւել 600 մարդ:
83-ամյա Հոսնի Մուբարաքին ճաղավանդակ են բերել պատգարակով, անկողնում պառկած, բժիշկների հսկողությամբ:
Առավոտյան բժշկական ծառայության հատուկ օդանավով նրան Կահիրե են բերել Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրից, ուր Մուբարաքը հեռացել էր փետրվարի 11-ին հրաժարական տալուց հետո: Նա գտնվում էր տնային կալանքի տակ ու բուժվում էր Շարմ- էլ- Շեյխի հիվանդանոցում:
Կահիրեում անվտանգությունն ուժեղացնելու համար լրացուցիչ 3 հազար ոստիկաններ են բերվել, մայրաքաղաքի ծայրամասում գտնվող Ոստիկանական ակադեմիայի շենքի մոտ ուժեղ հսկողություն է սահմանված:
Շենքի մոտ հավաքվել են Մուբարաքի կողմնակիցներն ու հակառակորդները: Նրանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Դատավարությունը ուղիղ հեռարձակում է Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը: